Հապշտապ հողեր հանձնելու մասնագետը քո ղեկավարն է. Մամիջանյանը՝ Ռուբինյանին
ԱԺ փոխնախագահ, ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան գրառում է արել՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի տարածած հայտարարությանը.
««ՓՈՒԼԱՅԻՆԻ և փաթեթայինի տարբերության մասին մի քանի անգամ հրապարակային խոսել եմ, նաև հանգամանորեն բացատրել, որ փաթեթային տարբերակը չի կարող կյանքի կոչվել մեկ օրում կամ մեկ ժամում, այլ միանշանակ պետք է լուծվի փուլերով»։
ՍերԺ Սարգսյան, 13.04.22։
Փաստորեն, ըստ Սարգսյանի տրամաբանության, փաթեթային տարբերակը նույն փուլայինն է, որը պարզապես կոչվում է փաթեթային, որը իրականացվում է փուլային, բայց փուլային չէ, որովհետև փաթեթային է»։
Ռ.Ռուբինյանին արձագանքել է ՀՀԿ-ական, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը.
«Եթե Ռուբեն Ռուբինյանը լիներ Հայաստանի каламбур-ի հավաքականի հարձակվողը՝ ես հանգիստ կլինեի, որ ոսկի մեդալը մերն է լինելու: Բայց քանի որ նա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեր երկրի հատուկ ներկայացուցիչն է՝ ես խիստ անհանգիստ եմ այն փաստով, որ նա չի կարողանում ընկալել Նախագահ Սարգսյանի այսօրվա տված մեկնաբանությունը:
Հապշտապ հողեր հանձնելու մասնագետը քո ղեկավարն է, ինչպես նա արեց նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսված և դրանում չներառված հայկական տարածքների հետ, իսկ այ փաթեթային տարբերակը ենթադրում է, որ պայմանավորվածությունները իրականացվելու են հաջորդաբար, տարբեր ժամանակային ֆազաներում, ՓՈՒԼերում, սակայն դրանց մասին պայմանավորվածությունները ընդունվելու են ՓԱԹԵԹով»:
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանը կրկին ստում է. Սերժ Սարգսյան
- Փաշինյան. Հիմա չեմ կարող հրապարակային ասել, որովհետև դրանով մեր ապագա բանակցությունները կվնասեմ
- «Ռադ անել է պետք բոլորին անխտիր». Ինչպե՞ս են ֆեյսբուքում արձագանքում Փաշինյանի ելույթին
- Փաշինյան. Միջազգային հանրությունը մեզ ասում է՝ մի փոքր իջեցրեք ԼՂ կարգավիճակի հարցում ձեր նշաձողը
- Հովիկ Աղազարյանի համարձակությունը հերիքեց Փաշինյանի մեկ մտքի հետ չհամաձայնվել
- Սոթք-Խոզնավար հատվածում տեղի ունեցածը ձախողում էր նաև ՀԱՊԿ-ի համար. Նիկոլ Փաշինյան
- Զինված ահաբեկչության միջոցով Արցախի հայաթափումը Ադրբեջանի հիմնական և առանցքային խնդիրներից է. Փաշինյան
- Եթե նախկինում հիմքում դնում էինք Ղարաբաղի կարգավիճակը, այժմ՝ անվտանգության երաշխիքներն ու իրավունքները. Փաշինյան
- Չենք բացառում, որ Ադրբեջանը կփորձի խաղաղության բանակցությունների գործընթացը հնարավորինս արագ փակուղի մտցնել. Փաշինյան
- Չհանձնելով, փաստորեն, հազարավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ դարձա. Նիկոլ Փաշինյան
- Փաշինյանը ԱԺ-ի բարձր ամբիոնից ինքնախոստովանություններ կանի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան