Զոհվածի հայրը՝ Փաշինյանին. Բոլոր զոհված տղերքի արյունը քո ձեռքերին է
Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում երեկ հնչեցրած հայտարարություններից մեկը հատկապես տակնուվրա է արել արցախյան վերջին պատերազմում որդի, ամուսին, եղբայր, ընկեր կորցրած մարդկանց հոգիները։
Երեկվանից նրանք ֆեյսբուքյան իրենց էջերում, ԶԼՄ-ների հրապարակումների ներքո Փաշինյանի մահն են ցանկանում։
«Փաշինյան Նիկոլ, ասում ես՝ կարող էիր կանխել պատերազմը, բա կանխեիր, թե՞ արյան ծարավ էիր, մեր լույս տղաներն էին քեզ խանգարում, հիմա դու ով էս ...., քեզ ներում չկա, դու ինքդ ասեցիր, որ դու ես համար մեկ մեղավորն ու պատասխանատուն:
Հ.Գ.
Համար մեկ պատասխանատու, գոնե հասկանում ես, որ զավակ կորցրած ծնողների թշնամին ես դարձել, բոլոր զոհված տղերքի արյունը քո ձեռքերին է»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է պատերազմում մարտիրոսված Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը։
«Նիկոլը բոլորիս թշնամին է, որովհետև ձեր զավակները մեր զավակներն են»,-գրառման ներքո հիմնականում այսպես են արձագանքել օգտատերերը՝ ընդգծելոց, որ Փաշինյանին ներում չկա։
Հիշեցնենք, երեկ Փաշինյանը հայտարարել էր. «Այսօր ասում են՝ կարո՞ղ էինք կանխել պատերազմը։ Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում մենք կունենայինք այս նույն վիճակը, իհարկե, առանց զոհերի»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան