Խաչիկ Գալստյան. Դա բալանսից բալաստի վերածվելու ամենակարճ ուղին է
«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Խաչիկ Գալստյանը, արձագանքելով Ազգային Ժողովում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, գրում է.
«Նիկոլի «աշխարհացունց» ելույթի մեր երկիրը հերթական արկածախնդրության տանող թեզերից մեկն էլ վերաբերում էր ՀՀ արտաքին քաղաքականության փոփոխությանը։ Եվ այսպես, ԱԺ ամբիոնից «մեղավոր-անմեղսունակը» հայտարարեց բալանսավորման նոր արտաքին քաղաքականության մասին։
Հիշեցում.
.Բալանսավորումը կոմպլեմենտարիզմը չէ, երբ դու հարաբերությունները կառուցում ես փոխլրացման սկզբունքի հիման վրա,
.Դա ավանդական դաշնակցային հարաբերությունների փոխարինումն է տարաբնույթ շահեր հետապնդող աշխարհաքաղաքական կենտրոններով,
.Դա օրինակ` ՌԴ-ին ԱՄՆ-ով, Իրանին`Թուրքիայով, Ադրբեջանին Վրաստանով և այդ բոլորին նորից Թուրքիայով բալանսավորումն է,
.Դա վերջապես բալանսից բալաստի վերածվելու ամենակարճ ուղին է, որն ընտրել է Աստծո և ժողովրդի ամենաանտրամաբանական ընտրության արդյունքը»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան