Ամուսնության համար ամենավատ տարիները. Բրիտանացի գիտնականների բացահայտումը
Բրիտանացի հետազոտողները հրապարակել են նախորդ դարի այն տարիները, որոնք ամենաանհաջողն են եղել ամուսնությունների համար: Ամուսնալուծություններն առավել շատ են եղել 1986 և 1988 թվականներին ամուսնացած զույգերի շրջանում: Այդ երկու տարիներին գրանցված ամուսնությունների 44 տոկոսը վաղ թե ուշ հանգեցրել է բաժանության: Այս մասին գրում է «Մեդդեյլի.ռու» կայքը:
Գիտնականները նշել են, որ այս ամուսնության տարիքն ավելացել է: Եթե 20-րդ դարի 80-ական թվականներին աղջիկներն ամուսնանում էին միջինում 23 տարեկանում, իսկ արդեն 2011-ին ամուսնացող կանանց մեծ մասը 30 տարեկան է եղել:
Միաժամանակ ավելացել է նաև տղմարդկանց ամուսնական տարիքը: Նախկինում նրանք հիմնականում ամուսնանում էին 25 տարեկանում, իսկ հիմա՝ 32-ում: Գիտնականները նշել են, որ 2012-ին ամուսնացած զույգերի ամուսնալուծության դեպքերը կհասնեն 38.4 տոկոսի: Ուշագրավ է, որ ամուսնալուծության նախաձեռնողն ավելի հաճախ դառնում են կանայք:
Նման եզրակացությունների գիտնականները եկել են հետազոտելով 19-94 տարեկան 2262 մարդու, որոնք հարաբերություններ են սկսել 2009-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան