Քանի սահմանին զինվոր է կանգնած, դա խաղաղություն չէ. Փաշինյան
«Մենք պետք է տարածաշրջանային օրակարգը լցնենք բովանդակությամբ։ Հերիք է մեզ անընդհատ օրակարգեր պարտադրեն ու մատուցեն։ Հասկանո՞ւմ եք, մենք օրակարգ չենք պարտադրել»,- ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Այնուհետև նա հարցադրում արեց՝ ինչո՞ւ և ինչքա՞ն ենք մենք պահել հողեր։
«Պահել ենք այնքան և որովհետև, քանի դեռ շատերին դա ձեռնտու է եղել։ Ախր եկեք սա հասկանանք»,- իր հարցին պատասխանեց Փաշինյանը։
Նրա խոսքով, հիմա իրենք չեն խոսում ուղղակի ընթացիկ բաների մասին, խոսում են Հայաստանի և Արցախի լինել-չլինելու մասին։
«Հայաստանն ու Արցախն, իմիջայլոց, շատ կարևոր մի բան է, դրանք ընդամենը հողակտորներ չեն։ Հայաստանը մարդիկ են, կարգավիճակ է, պետություն է, միջազգային իրավահարաբերության սուբյեկտ է։ Սա ենք մեզ ուզում։ Եվ, այո, մեր շուրջ ահավոր մեծ ագրեսիվություն կա։ Եվ այդ ագրեսիվությունը միայն այնտեղ չէ, որտեղ մենք տեսնում ենք, բազմաթիվ այլ տեղերում կա այդ ագրեսիվությունը։ Ի՞նչ է պետք անել այդ ագրեսիվության նկատմամբ։ Պետք է կառավարել այդ ագրեսիվությունը։ Ուրիշ տարբերակ չկա»,- ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով, քանի սահմանին զինվոր է կանգնած, դա խաղաղություն չէ. «Խաղաղությունն այն է, երբ սահմանին կանգնած է սահմանապահ և հարցերը կարգավորվում են սահմանային նշանների միջոցով և ոչ թե դիրքերի, բարձունքների, դիպուկահարներից զգույշ լինելու։
Մոտ 1000 զոհ ենք ունեցել, մի մասը ոչ մարտական պայմաններում, ասվող խաղաղության ժամանակաշրջանում։ Դա խաղաղություն չէ»։
Նիկոլ Փաշինյանը ԱԺ դահլիճում ներկա ՔՊ-ական պատգամավորներին, կառավարության անդամներին առաջարկեց, որ իր այս ելույթը, ընդհանրապես երեկվանից սկսված այս քննարկումն ավարտեն մեկ րոպե լռությամբ, հոտնկայս հարգեն նահատակներին. «Մեր խոնարհումը նրանց առաջ, քանի որ այն օրակարգը, որ մենք առաջարկում ենք, նրանց հիշատակը հարգելու և նրանց զոհողություններին պատշաճ հարգանք ցուցաբերելու ամենակարևոր ձևն է»։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. «Ղարաբաղի ժողովուրդը Ղարաբաղում պետք է լինի ղարաբաղցի, արցախցի և հայ»
- Երբ որ ասում եմ՝ այո, կարելի էր պատերազմը կանգնել, դա ժանր է, կոչվում է գրոտեսկ. Փաշինյան
- ՀՀ 3-րդ նախագա՛հ, եղել եք պաշտպանության նախարար, ինչու չգրավեցիք ամբողջ տարածաշրջանը, այսօր հանգիստ մնայինք. Խաչատուր Սուքիասյան
- Արզաքանցյան. Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում
- Արսեն Բաբայան. Կամ նիկոլյան իշխանությունը ոչնչացնելու է բոլորիս կամ բոլորս ոչնչացնելու ենք նիկոլյան իշխանությունը
- Սոս Հակոբյան. Արցախը Ադրբեջանի կազմում՝ սա է ՔՊ և Նիկոլի քաղաքական ծրագիրը
- Փաշինյանի երեկվա հայտարարությունները խիստ վտանգավոր են թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի համար. Թաթոյան
- Տոյվո Կլաարը կարևոր է համարել Փաշինյանի հայտարարությունները
- Զոհվածի հայրը՝ Փաշինյանին. Բոլոր զոհված տղերքի արյունը քո ձեռքերին է
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Եվ արդեն վաղը կերևա, թե ով ով է մեր երկրում
- Ստեփան Դանիելյանը հարց ունի Փաշինյանին ու կոչ է արել ընդդիմադիրներին հնչեցնել դա
- Նիկոլ Փաշինյանը կրկին ստում է. Սերժ Սարգսյան
- Ոչ մի էմոցիա. Փաշինյան
- Փաշինյանը բացահայտ ասում է՝ պետք է տալ, ստորագրել, ամեն ինչ մինչև ինձ արդեն ծախված է եղել, ես ի՞նչ մեղք ունեմ. Տիգրան Քոչարյան
- Ավետիք Չալաբյան. Նիկոլ Փաշինյանը շտապում է ավարտին հասցնել իր և իր պատվիրատուների կողմից սկսած հակազգային նախագիծը
- Փաշինյան. Հիմա չեմ կարող հրապարակային ասել, որովհետև դրանով մեր ապագա բանակցությունները կվնասեմ
- «Ռադ անել է պետք բոլորին անխտիր». Ինչպե՞ս են ֆեյսբուքում արձագանքում Փաշինյանի ելույթին
- Փաշինյան. Միջազգային հանրությունը մեզ ասում է՝ մի փոքր իջեցրեք ԼՂ կարգավիճակի հարցում ձեր նշաձողը
- Հովիկ Աղազարյանի համարձակությունը հերիքեց Փաշինյանի մեկ մտքի հետ չհամաձայնվել
- Սոթք-Խոզնավար հատվածում տեղի ունեցածը ձախողում էր նաև ՀԱՊԿ-ի համար. Նիկոլ Փաշինյան
- Զինված ահաբեկչության միջոցով Արցախի հայաթափումը Ադրբեջանի հիմնական և առանցքային խնդիրներից է. Փաշինյան
- Եթե նախկինում հիմքում դնում էինք Ղարաբաղի կարգավիճակը, այժմ՝ անվտանգության երաշխիքներն ու իրավունքները. Փաշինյան
- Չենք բացառում, որ Ադրբեջանը կփորձի խաղաղության բանակցությունների գործընթացը հնարավորինս արագ փակուղի մտցնել. Փաշինյան
- Չհանձնելով, փաստորեն, հազարավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ դարձա. Նիկոլ Փաշինյան
- Փաշինյանը ԱԺ-ի բարձր ամբիոնից ինքնախոստովանություններ կանի
- Իսկ դու ի՞նչ ես անում, բացի ժողովրդին նոր կապիտուլիացիայի պատրաստելուց․ Գերասիմ Վարդանյանը՝ Թաթուլ Հակոբյանին
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի