Անուշ Բեղլոյանը և Տիգրան Մարկոսյանն ընտրվեցին ՄՊՀ անդամ, իսկ Սեդա Շահինյանը՝ ՀԾԿՀ անդամ
ԱԺ նախագահ Նարեկ Բաբայանը խորհրդարանի նիստի վերջում հրապարակեց Մրցակցության պաշտպանության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովների անդամների փակ գաղտնի քվեարկությունների արդյունքները:
Նրա խոսքով՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում ՔՊ-ի առաջադրած Անուշ Բեղլոյանի ընտրությանը ԱԺ 107 պատգամավորից մասնակցել է 67 պատգամավոր, որոնցից կողմ են քվեարկել 66-ը, մեկ քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:
Նարեկ Բաբայանը հայտնեց, որ նույն հանձնաժողովում կառավարության կողմից առաջադրված Տիգրան Մարկոսյանի քվեարկությանը մասնակցած բոլոր 67 մասնակիցներն էլ կողմ են քվեարկել:
Հաշվիչ հանձնախմբի ամփոփած տվյալներով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում ընտրվել է կառավարության առաջադրած Սեդա Շահինյանը, որին կողմ են քվեարկել նույն 67 պատգամավորը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան