Արզաքանցյան. Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում
«Ուժը Հայրենյաց» Կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում դա մեզ համար անընդունելի եղել է և անընդունելի կմնա ընդմիշտ։
Հայ ժողովուրդի պայքարն ու դարերի պատմությունը վկա, մենք ոչինչ ոչ մեկի չունենք տալու, մենք միայն վերցնելու բան ունենք և այդ ուղղությամբ միայն պետք է քայլեր ձեռնարկենք։ Սակայն ինչպես տեսնում ենք օրվա իշխանությունը նպատակադրվել է վերացնել ՀԱԱՅԱՍՏԱՆ-ԱՐՑԱԽԸ քարտեզի վրայից, ջնջել հայի պատմությունն ու հասցնել այս ժողովրդին կործանման՝ իրագործելով թուրքի դարավոր երազանքը։
Արտաքին քաղաքականությունը շարունակում է թրքամետության հերթական դրսևորումները, ներքին քաղաքական կյանքում անհասկանալի ալեկոծումներ են, երկրի տնտեսությունը օր-օրի գահավիժում է, արտագաղթի թվերը շարունակում են մտահոգիչ մնալ։
Միակ լուծումը, որ հայ ժողովուրդն օր առաջ պետք է իր կամքը ցույց տա։
Ուրիշ ելք չկա, փրկությունը սա է, մենք պետք է ձևավորենք անցումային ազգային իշխանություն, որն արդեն Արցախի լուծման հարցը կտանի միջազգային իրավունքին համահունչ»։
Հարակից հրապարակումներ`
- Կարող է լինել ՌԴ-ի հետ հարաբերություններ ուղղահայացի շրջանակներում․ Արցախի նախագահը՝ կարգավիճակի մասին
- Փաշինյան. Միջազգային հանրությունը մեզ ասում է՝ մի փոքր իջեցրեք ԼՂ կարգավիճակի հարցում ձեր նշաձողը