Արցախը երբեք չի եղել ու չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում. ԱՀ ԱԺ նախագահ
Արցախի Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ գումարվել է Արցախի ԱԺ արտահերթ նիստ՝ Ազգային ժողովի հայտարարության մասին օրակարգով։
Բացման խոսքի հենց սկզբից ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարեց, որ Արցախը երբեք չի եղել ու չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում, և դրա շուրջ ցանկացած քննարկում Արցախի համար անընդունելի է։
«Դա «կարմիր գիծն» է, որը որևէ մեկն իրավունք չունի խախտել։ Արցախի բռնակցումը Ադրբեջանին կբերի Արցախի ոչնչացման ու կհանդիսանա աշխարհաքաղաքական, պատմական ու բարոյական ողբերգություն հայոց պետականության ու հայ ժողովրդի համար։ Արցախի ժողովուրդը հաստատակամ է ու չի շեղվելու իր ընտրած ուղուց։ Մենք չափազանց թանկ գին ենք վճարել մեր ազատության և անկախության համար։ Մեր պատմությունն անարժան ձևով փակելու բարոյական իրավունք չունենք»,-ասաց Աժ նախագահը։
Այնուհետև Թովմասյանը խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել Արցախի 3 պատերազմների զոհերի ու 2022 թ-ի մարտին Քարագլխի մոտ զոհված նահատակների հիշատակը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան