Գեղամ Նազարյան. Նախ ամբողջ թիմի անհապաղ հրաժարականը, իսկ հետո՝ արդեն հայկական Նյուրնբերգը
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Ճշմարտություն հանուն սերունդների համար նախաձեռնության հիմնադիր Գեղամ Նազարյանը, որի կրտսեր որդին՝ Աբգարը զոհվել է արցախյան վերջին պատերազմի ժամանակ, գրում է.
«Երեկ խորհրդարանում հնչած այն միտքը, թե հնարավոր էր խուսափել պատերազմից, բայց այդ դեպքում տարբերությունն այն կլիներ, որ զոհեր չէին լինի, մեղմ ասած, հունից հանել, զայրացրել է հերոս, նահատակ տղերքի ծնողներին, եղբայրներին, քույրերին, կանանց և երեխաներին։
Այս իրավիճակից դուրս գալու լուծումը մեկն է. նախ ամբողջ թիմի անհապաղ հրաժարականը, իսկ հետո արդեն հայկական Նյուրնբերգը։
Մեր տղերքին նահատակության տանողը խոստովանում է, որ տղերքը կարող էին և չզոհվել ու կարծում է, որ գոնե հրաժարական չպետք է տա։
Հայաստանի փրկության գործընթացն առաջնորդելու և իրականության են հասցնելու հերոս տղերքի ընտանիքի անդամները։ Սա իր մեջ նաև մեծ խորհուրդ ունի»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին