Էդգար Էլբակյան. Ոչ մի միջազգային հանրություն չկա
Քաղաքագետ, «Հայկական նախագիծ» ծրագրի համահեղինակ Էդգար Էլբակյանը գրում է.
«Ես ուսանողներիս դասավանդում եմ տեքստում որսալ սահմանումների սխալանքը։ Օրինակ՝ որ ասում են «մենք չենք հաղթել 1990-ականներին, որովհետև Ադրբեջանը չի կապիտուլյացվել», սահմանման սխալանք է, որովհետև հաղթանակ անպայմանորեն չի նշանակում կապիտուլյացիոն համաձայնագրի ստորագրում։
Հիմա «միջազգային հանրության» մասին երեկվա բարբաջանքակտորը, որը մեզ ստիպում է հանձնել Արցախը, սահմանման սխալանքի ևս մեկ դասագրքային օրինակ է։ Բանն այն է, որ նախ՝ ոչ մի միջազգային հանրություն չկա, կան օտարերկրյա երկրներ։ Այս դեպքում այդ բառակապակցության տակ ընդամենը թաքնված են Հայաստանի և նրա բնական շահակիցներ Ռուսաստանի ու Իրանի թշնամիներ ԱՄՆ-ի և նրա հպատակ ԵՄ-ի անունները։ Պարզ է, որ նրանք պիտի ասեն՝ հանձնեք։
Բայց մեղքը ոչ թե նրանցն է, այլ նրանց ստրկաբար դիմող տեղական կոլաբորացիոնիստներինը»։
Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը Ազգային Ժողովում հայտարարեց. «Այսօր միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է. մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը և միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի և Արցախի շուրջ: Հակառակ դեպքում, ասում է միջազգային հանրությունը, խնդրում ենք մեր վրա հույս չդնել, ոչ թե այն պատճառով, որ մենք չենք ուզում ձեզ օգնել, այլ այն պատճառով, որ մենք չենք կարող ձեզ օգնել»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում