ՀՀ 3-րդ նախագա՛հ, եղել եք պաշտպանության նախարար, ինչու չգրավեցիք ամբողջ տարածաշրջանը, այսօր հանգիստ մնայինք. Խաչատուր Սուքիասյան
«Այն հարևանները, որոնց հետ չենք ունեցել առևտրաշրջանառություն, ոչ մի հարաբերություն, պետք է ամեն ինչ անենք, որպեսզի, դրանք իրականություն դառնան»,-խորհրդարանում ՀՀ կառավարության 2021թ ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:
Իր այդ դատողությունը նա հիմնավորեց դիտարկմամբ, որ այն պետություները,որոնք իրենց հարևանների հետ ունեն բարիդրացիական հարաբերություններ, առևտրաշրջանառություն, մեկը մյուսի համախառը ներքի արդյունքի մեջ 5-15 % են կազմում:
«Դրանք այն զսպող գործիքներն են, որոնցով առաջացող կոնֆլիկտները զսպում են, որովհետև իրենք հասկանում են, որ եթե երկրի հետ կոնֆլիկտն ավելի խորանա, հնարավոր է իրենց տնտեսությունը մեծ վնասներ կրի»,-հայտարարեց Սուքիասյանը և հավելեց. «Դրա համար մենք պետք է ամեն ինչ անենք, որ հարևանների հետ ունենանք այն հարաբերությունը, որով մենք ապագայի համար ունենալու ենք ՀՀ հասարակության բարեկեցությունը»:
ՔՊ պատգամավորն ասաց, որ ամեն ինչ անելու են, որպեսզի խաղաղության օրակարգն իր տրամաբանական ավարտին հասցնեն:
«Ուզում եմ համարձակության համար շնորհակալություն հայտնել պետական, քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանին, որ ասաց այն ճշմարտությունը, որը մենք ունեցել ենք»,-հայտարարեց Խաչատուր Սուքիասյանը և շարունակեց խոսքը. «ՀՀ երկրորդ նախագահը, որը երկար ժամանակ եղել է Ղարաբաղի նախագահը, 10 տարի Հայաստանում ղեկավարել է, մի հարց է առաջանում՝ բա ինչո՞ւ Ղարաբաղի խնդիրրը չլուծեցիք: 3-րդ նախագահը 10 տարի ղեկավարել է ՀՀ-ն, հարց է առաջանում՝ դո՞ւք ինչու չլուծեցիք, եղել եք պաշտպանության նախարար, ինչու չգրավեցիք ամբողջ տարածաշրջանը, այսօր հանգիստ մնայինք»:
Խոսելով գործող իշխանությունների ձեռքբերումներից՝ պատգամավորն առանձնացրեց համայնքներում արդար ընտրությունների և ժողովրդի կողմից սեփական ճակատագիրը որոշելու ընձեռված նոր հնարավորությունների մասին, բայց համայնքների ղեկավարների հարցում որոշ նկատառումներով կիսվեց:
«Այն համայնքում, որտեղ շատ են դպրոց չհաճախող երեխաները, այդ համայնքի ղեկավարը չպետք է լավագույնը ճանաչվի: Դրա համար պետք է նրա հետ առանձնազրույց ունենաք, որպեսզի այդ համայնքի, գյուղի բոլոր երեխաները գնան դպրոց»,-ասաց Խաչատուր Սուքիասյանը
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Տեր-Պետրոսյանի «Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ապագա չունի» գաղափարը թերևս ճիշտ չի եղել. Վիգեն Խաչատրյան
- Փաշինյանի երեկվա հայտարարությունները խիստ վտանգավոր են թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի համար. Թաթոյան
- ՔՊ կին պատգամավորներն Ալիևին համահունչ Արցախի հիմնահարցը մատուցում են որպես տարածքային պահանջ