Ով պնդում է, որ Արցախն Ադրբեջանի կազմում ապագա ունի, նա պետական հանցագործ է․ Մետաքսե Հակոբյան
«ՀՀ վարչապետը հայտարարեց, որ ինքը չի կարողանում կանգնեցնել Արցախն Ադրբեջանին հանձնելու գործընթացը և սկսեց հիմնավորել՝ խեղաթյուրելով իրականությունն ու փաստերը։ Զարմանալի չէ նրա կեցվածքը, զարմանալի ու բանականությունից դուրս է, որ մինչև այսօր նա դեռ ՀՀ վարչապետն է»,- Արցախի ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ասաց պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Նրա խոսքով՝ Փաշինյանին պետք է կանգնեցնել, թույլ չտալ, որ այդ մարդը բանակցի և միանձնյա որոշումներով վերջնականապես կործանի Արցախն ու Հայաստանը։
«Այս մարդը կարծում է՝ «խաղաղության դարաշրջանի» մասին անդադար խոսելով, հայրենիք հանձնելով, հային զոհելով կարողանալու է խնդիրները լուծել ու խաղաղություն հաստատել, սակայն որևէ մեկը կամ որևէ երկիր իրավունք չունի դատել ու դատապարտել մեր պայքարը՝ հանուն մեր ու մեր սերունդների արժանապատիվ խաղաղության մեջ ապրելու։ Սա բնավ չի նշանակում պատերազմ ու մատաղացու դառնալ, ինչպես նշեց ՀՀ վարչապետը»,- ընդգծեց նա։
Մետաքսե Հակոբյանը նշեց, որ 1988թ-ից առ այսօր հայի ընտրությունն է, որ Արցախը ոչ մի պայմանով չի կարող լինել Ադրբեջանի կազմում։
«Մենք չենք շեղվել այս ուղուց և հարկ եղած դեպքում զենքը ձեռքներիս պաշտպանել և շարունակելու ենք։ Ի պատասխան բոլոր նրանց, որոնք հավատում և պնդում են, որ Արցախը Ադրբեջանի կազմում ապագա ունի, նրանք պետական հանցագործ են»,- եզրափակեց Հակոբյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արցախը երբեք չի եղել ու չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում. ԱՀ ԱԺ նախագահ
- Կա «կարմիր գիծ», որը որևէ մեկն իրավունք չունի խախտելու․ Բաբայան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան