Մոսկվայի դատարանը 100 մլն ռուբլու հայց է ներկայացրել Chanel-ի դեմ
Երեք ռուսաստանցիներ ֆրանսիական Chanel ընկերության դեմ հայց են ներկայացրել, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Մոսկվայի Բասմանի դատարանում:
«Մարիա Չեբանի, Անդրեյ Սերգեևի և Անաստասիա Ստրանինայի հայցն ընդդեմ «Chanel»-ի, ընդունվել է վարույց»,- հայտնել են դատարանից։
Հայցվորները պահանջում են 100 մլն ռուբլու բարոյական վնասի փոխհատուցում։
Ավելի վաղ ռուսաստանցի Լիզա Լիտվինը «ՌԻԱ Նովոստի»-ին պատմել էր, որ Դուբայի առևտրի կենտրոնում իրեն հրաժարվել են «Chanel»-ից պայուսակ վաճառել, մինչև որ ինքը փաստաթուղթ չստորագրի այն մասին, որ իրը չի տեղափոխի ՌԴ: Ավելի ուշ Փարիզի «Chanel»-ից պարզաբանել են, որ խնդիրը քարտային հաշվի արգելափակումն էր, այլ ոչ թե՝ քաղաքացիությունը:
Հարակից հրապարակումներ`
- Chanel-ը սահմանափակել է իր պայուսակների ամենահայտնի մոդելների վաճառքը
- Բրիտանական Channel 4-ը ներկայացրել է աշխարհը «Պուտինի աչքերով»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան