Փաշինյան. «Ղարաբաղի ժողովուրդը Ղարաբաղում պետք է լինի ղարաբաղցի, արցախցի և հայ»
«Կներեք, որ ես պետք է գնահատեմ իմ ելույթը, բայց ես հստակ գնահատական ունեմ իմ ելույթի վերաբերյալ, այդ ելույթով մենք տարածություն բացեցինք ՀՀ-ի և Արցախի համար»,-խորհրդարանում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ նախորդ շրջանի բանակցային ողջ գործընթացով Հայաստանը և Արցախը զրկվել էին քաղաքական դիվանագիտական տարածությունից:
«Մենք Հայաստանի և Արցախի համար պետականությունը պահպանելու ճանապարհ ենք բացում»,-հայտնեց Փաշինյանը:
Պնդելով, որ երբեմն էկզոտիկ կարծիքներ են հնչում, թե իրադարձությունների ոչ նախընտրելի զարգացման դեպքում Արցախի ժողովրդին դուրս կբերեն այնտեղից՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրենք էլ հայտարարում են, որ Արցախի ժողովուրդը պետք է մնա Ղարաբաղում, ունենա կարգավիճակ:
«Ղարաբաղի ժողովուրդը Ղարաբաղում պետք է լինի ղարաբաղցի, արցախցի և հայ»,-ասաց գործադիրի ղեկավարը և հավելեց, որ հայ նահատակները նրա համար են ընկել, որ հեռանկար բացվի Հայաստանի և Արցախի համար, քանի որ 1998-ից փաթեթափուլային տարբերակով Հայությունը զրկվել է տարածությունից:
«Մենք ճանապարհ ենք բացում, որ, հազար ներողություն, մեր ժողովրդին մատաղացու գառան կարգավիճակից դուրս բերենք»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը և հավելեց. «Ես այսօր ամբիոնի մոտ կանգնած ասում եմ՝ ո՛չ, Հայստանն ինքնիշխան պետություն է, որ մենք պետք է բան որոշելու իրավունքը վերադարձնենք մեզ, որովհետև մենք երկիր ենք, մենք ախոռ չենք, երկիր ենք: Մենք քաղաքացի ենք, մատաղացու գառ չենք, որ տարբեր տեղեր որոշեն, թե ոնց և ինչքան մորթեն և ոնց և ինչքան մեզ ներեն: Մենք պետություն ենք, ազգ ենք, ինքնիշխան ենք, այո, մենք հպարտ ենք, այո, մենք արնածոր ենք, բայց մենք ունենք ինքնասիրություն և թույլ չենք տա որոշելու մեր իրավունքը խլել մեզնից, մանիպոլյացնելով, մեզ հայրենասիրության մոդելներ հրամցնելով, և ասելով՝ այ դուք, պետք է հայրենասեր լինեք այնպես, ինչպես մեզ է ձեռք տալիս»:
Դիմելով բաց դռների շրջանակում ԱԺ այցելած դպրոցականներին՝ գործադիրի ղեկավարն ասաց. «Ես վստահ չեմ, թե այս դպրոցականներին ինչ են սովորեցնում դպրոցներում, բայց ես իրենց ասում եմ, որ թույլ չեմ տալու, որ մեր սերունդներին պահեն մատաղացու գառան կարգավիճակում»:
Նիկոլ Փաշինյանն առաջարկեց հասկանալ հային ցեղասպանելու խորքային պատճառները:
«Զինվորները ընկել են, որ թույլ չտան դարերով մեզ պահել մատաղացու գառների կարգավիճակում: Մենք հազարամյա պատմություն ունենք, բայց այդ պատմութունը պետք է ինքներս գրենք և սովորենք, այլ ոչ թե թույլ տանք, որ ուրիշները գրեն և մատուցեն այդ ապտմութունը մեզ»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Երբ որ ասում եմ՝ այո, կարելի էր պատերազմը կանգնել, դա ժանր է, կոչվում է գրոտեսկ. Փաշինյան
- Լևոն Տեր-Պետրոսյանի «Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ապագա չունի» գաղափարը թերևս ճիշտ չի եղել. Վիգեն Խաչատրյան
- ՔՊ կին պատգամավորներն Ալիևին համահունչ Արցախի հիմնահարցը մատուցում են որպես տարածքային պահանջ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան