Ստեփան Դանիելյան. Հաստատվում են այն վկայությունները, որ Շուշին դիտավորյալ է հանձնվել
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, գրում է.
«Եթե պատերազմը Շուշիի համար էր, ըստ գործող վարչապետի, ու առանց դրա պատերազմը կանգնեցնել չէր լինի, ապա հաստատվում են այն վկայությունները, որ Շուշին դիտավորյալ է հանձնվել ու զոհերը տրվել են դիմադրության պատրանք ստեղծելու համար: Մնում է Հադրութի հարցն էլ պարզվի»։
Հիշեցնենք, որ այսօր Փաշինյանը հայտարարել է՝ պատերազմը Շուշիի համար է եղել.
«Ասում էին կանգնեցնեիք, կանխեիք պատերազմը։ Ինչի՞ մենք չէինք մտածում դրանց մասին։ Առանց Շուշիի հնարավոր չէր պատերազմ կանգնեցնել կամ կանխել։ Հնարավոր չէր ուղղակի։ Մեր տղաները, ովքեր ընկել են, նրանք կանգնել են Ղարաբաղը չհանձնելու հնարավորության համար և այն, ինչ ես խոսում եմ, Ղարաբաղը չհանձնելու մասին է։ Որովհետև եթե մենք այլ ճանապարհով գնանք, մենք Ղարաբաղը հանձնելու ենք, Փառուխի դեպքերը ձեզ օրինակ։ Կտոր-կտոր»։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ երրորդ նախագահ. Պատմությունը խեղաթյուրել չի հաջողվելու
- Երբ որ ասում եմ՝ այո, կարելի էր պատերազմը կանգնել, դա ժանր է, կոչվում է գրոտեսկ. Փաշինյան
- Նիկոլ Փաշինյանը կրկին ստում է. Սերժ Սարգսյան
- Փաշինյան. Հիմա չեմ կարող հրապարակային ասել, որովհետև դրանով մեր ապագա բանակցությունները կվնասեմ
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի