ՔՊ կին պատգամավորներն Ալիևին համահունչ Արցախի հիմնահարցը մատուցում են որպես տարածքային պահանջ
ԱԺ այսօրվա նիստում շարունակվեց ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցի քննարկումը, որն ամբողջովին նվիրված էր Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի ապագա կարգավիճակն իջեցնելու մասին ելույթի հիմնավորմանը:
Նիստի մեկնարկին ՔՊ կին պատգամավորներ Լենա Նազարյանը, Լուսինե Բադալյանը, Տաթևիկ Գասպարյանը մեկը մյուսից մոլեռանդորեն հիմնավորում էին, թե ինչպես է Արցախը խոչընդոտել Հայաստանի զարգացմանը, որ հարևանների հետ չի կարելի թշնամական հարաբերություններ պահպանել, թե ինչպես աշխարհի շատ ժողովուրդները զարգանալու համար հրաժարվել են հետ նայել:
ՔՊ կին պատգամավորները հիմնավորում էին, որ չկան ժողովուրդներ, որոնք գոհ են իրենց սահմաններից:
Իշխող խորհրդարանական մեծամասնության կին պատգամավորները ոչ միայն իրենց ելույթներով Արցախի ինքնորոշման իրավունքի պայքարը սահուն տեղափոխեցին Ադրբեջանի կողմից արդեն 30 տարի քարոզվող կեղծ թեզի՝ տարածքային պահանջի շրջանակ, այլև անընդհատ խոսելով հարևանների հետ ոչ թշնամական հարաբերություններ հաստատելու ցանկության մասին՝ մոռացան պատասխանել մեկ հարցի, թե արդյո՞ք Ադրբեջանը պատրաստ է ոչ թշնամական դիտարկել Հայաստանը և նրան տարածքային պահանջներ չներկայացնել:
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանը կրկին ստում է. Սերժ Սարգսյան
- Չհանձնելով, փաստորեն, հազարավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ դարձա. Նիկոլ Փաշինյան
- «Ժողովուրդ». Բանակն օր առաջ վերազինելու հարցերը թողած՝ Նիկոլ Փաշինյանի թիմակիցերը, խոսքները մեկ արած, թևքերը քշտել, լրագրողներին են անցել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան