«Ժողովուրդ». Պետությունն իր վերաբերմունքով վիրավորոմ է պրոֆեսիոնալ մարզիկներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2019-ից սկսած 10-ը լավագույն մարզիկներին տրվող 5 մլն դրամ գումարը երկրաչափական ռեգրեսով նվազում է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ սպորտի ոլորտի լավագույններին տրվող 5 մլն դրամը տարեցտարի նվազել է մինչև 3 մլն:
«2020-ին, կորոնավիրուսային համավարկով պայմանավորված, 10 լավագույն մարզիկներին պարգևատրելու միջոցառումը տեղի չունեցավ, 2021-ին գումարը մասնակի՝ պահումով տվեցին, ու մարզիկները ոչ թե 5 մլն, այլ 3 մլն 900 հազար դրամ ստացան,- փոխանցեց սպորտաշխարհին մոտ կանգնած մեր զրուցակիցն՝ ավելացնելով։- Այժմ էլ պարզվում է, որ այդ գումարից 700 հազար դրամ էլ մարզիկները պետք է իրենց մարզիչներին ու բժիշկներին վճարեն, ոպեսզի նրանք էլ պարգևատրվեն կամ հավելավճար ստանան:
Ստացվում է՝ պետությունն իբրև թե խարխուսում է մարզիկներին, բարձրագոչում, թե 5 միլիոնական դրամ է տալիս 10-ը լավագույններին, բայց մարզիկն իրականում 3 միլիոնի չափ գումար է ստանում:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունը ԿԳՄՍ-ն հաստատեց՝ ասելով. «Այո, այդ 5 միլիոնից 1 միլիոն պետք է հատկացվեր մարզական շտաբին»:
«Առանց կառավարության որոշման, որևէ իրավական հիմքի, նախարարության ուղղակի հրահանգով, նախարարությունն իրավունք չուներ ինքնագլուխ որոշելու, որ տքնաջանորեն, զօրուգիշեր մարզվող ու Հայաստանի անունն աշխարհով մեկ բարձր պահող մարզիկների պարգևավճարներից կարող է գումար պահել»,- սրտնեղեց մեր զրուցակիցը: Փաստ է, սակայն, որ պետությունն իր վերաբերմունքով վիրավորոմ է պրոֆեսիոնալ մարզիկներին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան