«Ժողովուրդ». Իրավապահ համակարգում տարբեր կոալիցիաներ պատերազմ հայտարարել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգում տարբեր կոալիցիաներ են ձևավորվել և, ըստ էության, պատերազմ հայտարարել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ երկու քննչական մարմինները միասին պայքար են սկսել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի դեմ, իսկ այս իրավիճակում չեզոք դիրք են պահում ՀՀ ոստիկանությունը և Ազգային անվտանգության ծառայությունը:
Նկատենք, որ իրավապահ համակարգի երկու նախաքննական մարմին փորձում են այնպես անել, որ գլխավոր դատախազը մինչև իր պաշտոնավարման ավարտը, որը սեպտեմբերին է լինելու, չպաշտոնավարի, այլ ավելի շուտ լքի պաշտոնը, իսկ, ահա, դատախազությունը կռիվ է տալիս: Թե ինչով կավարտվի իրավապահ համակարգում առաջացած այս կռիվը, ցույց կտա ժամանակը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան