Ռեստորաններում և աշխատավայրերում QR կոդ ներկայացնելու պահանջն ուժի մեջ է մնալու. Անահիտ Ավանեսյան
«Հայաստանում առողջապահական բյուջեն կազմում է մեր ՀՆԱ-ի 1.4-1.5 %-ը, որը շատ ցածր տոկոս է և մենք աշխատում ենք տարեցտարի ավելացնել այդ միջոցները»,- կառավարության ճեպազրույցների ժամին հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նրա խոսքով՝ վերջին 4 տարիների ընթացքում առողջապահության ոլորտին հատկացվող բյուջեն 81 մլրդ դրամից հասցվել է 114 մլրդ դրամի, որը շեշտակի մեծացում է, բայց նախընտրելի չափը չէ միջազգային գնահատման ինդեքսներում լավ դիրք գրավելու համար:
Նա հավաստիացրեց, որ թե՛ մայրական և մանկական մահացության, թե՛ կյանքի տևողության ցուցանիշներով Հայաստանը լավ արդյունքներ ունի, բայց բյուջեից ֆինանսավորման առումով աճելու տեղ կա:
Անդրադառնալով համաճարակի թուլացման պայմաններում Հայաստանում սահմանափակումների մեղմման վերաբերյալ հարցին՝ Ավանեսյանը հայտնեց, որ սրճարաններում և ռեստորաններում QR կոդի պահանջն առաջիկայում դեռ չի հանվելու:
Նրա խոսքով, Հայաստանում ստեղծված համաճարակային բարենպաստ իրավիճակը պետք է օգտագործել պատվաստումների միջոցով հետագա հիվանդացության կանխարգելման համար:
Հարակից հրապարակումներ`
- Այսօրվանից ուժի մեջ են մտնում ռեստորաններ, մարզասրահներ, գրադարաններ այցելելու սահմանափակումները
- ՊՇՌ թեստ - մենյու
- Կարեն Քոչարյանը՝ Անահիտ Ավանեսյանին. Ո՞վ է ասել, որ ռեստորանը վտանգավոր է, իսկ ավտոբուսն ու մետրոն՝ ոչ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան