Մեր ներքաղաքական հակառակորդը ոչ թե Փաշինյանն ու նրա խմբակն է, այլ Թուրքիան և Ադրբեջանը. Անդրանիկ Թևանյան
«Արցախի խորհրդարնում երեկ ընդունված որոշմամբ, փաստացի Հայաստանի և Արցախի խորհրդարաններում հաստատվեց «կոնսենսուս-1» տարբերակը, այսինքն՝ Արցախի խորհրդարանը 100%-ով և Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը դեմ են այն մոտեցանը, համաձայն որի Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում»,-ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը Անդրանիկ Թևանյանը:
Նրա խոսքով՝ ի հակադրություն գործող իշխանությունների այն հայտարարությանը, թե Արցախի խնդրի լուծումը պետք է բավարարի Արցախի ժողովրդին, նախորդ օրվա ԱՀ ԱԺ հայտարարությունը փաստեց, որ այն չի բավարարում արցախցիներին:
«Մենք պետք է ամեն ինչ անենք, որ «Կոնսենսուս -Փաշինյան» տարբերակը վերածվի քաղաքական արդյունքի»,-ասաց պատգամավորը և հայտնելով, որ հասկանում է քաղաքացիների շտապողականությունը, նրանց կոչ արեց հասկանալ, որ ներքաղաքական հակառակորդը ոչ թե Նիկոլ Փաշինյանն ու նրա խմբակն է, այլ Թուրքիան և Ադրբեջանը որոնք ուղղակի սատարում են Փաշինյանի:
Թևանյանի խոսքով, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե միջազգային հանրությունն առաջարկել է իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը, ապա նա նկատի ունի Թուրքիայի և Ադրբեջանի առաջարկը:
Արձանագրելով որ Խորհրդարանական վերջին երկու օրվա քննարկումների ժամանակ Փաշինյանը երեք սոտ է հնչեցրել՝ ընդդիմադիր պատգամավորը թվարկեց դրանք. «Սուտ N1. Պատերազմը Շուշիի համար էր, մինչև Շուշին չհանձնեինք, ինչպես խոստովանական ցուցմունքի ձևով ներկայացրեց Փաշինյանը, պատերամզը չէր դադարեցվի: Այդ սուտը հերքվել է ՌԴ նախագահի մակարդակով և այդ հերքմանը հերքում չի տրվել: Սուտ N 2. Միջազգային հանրությունը պահանջում է իջեցնել Արցախի կարգավիճակի հետ կապկված Հայաստանի մոտեցումը: Չկա նման բան, հարգելի հայրենակիցներ, ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահող երկրների որևէ ներկայացուցիչ չի հայտարարել այն մասին, որ Հայաստանը պետք է իջեցնի Արցախի կարգավիճակի իր նշաձողը, ավելին՝ համանախագահող ոչ մի երկիր չի ասել, որ հրաժարվում է Մադրիդյան սկզբունքներից: Սա մեզ բերում է այն համոզմանը, որ միջազգային հանրություն ասելով Նիկոլ Փաշինյանը նկատի ունի Թուրքիային և Ադրբեջանին, որովհետև միայն նրանք են հայտարարել, որ Հայաստանը պետք է իջեցնի կարգավիճակի մասով նշաձողը, որն էլ շարունակում է Նիկոլ Փաշինյանը: Սուտ N3. Դա այն է, որ հայ-թուրքական գործընթացն տեղի է ունենում առանց նախապայմանների: Թուրքիան նախապայման է դրել Արցախը թողնել Ադրբեջանի կազմում»:
Պատգամավորը հայտնեց, որ այս ամենը կրկնում է 1997 թվականի Լևոն Տեր-պետրոսյանի հայտնի հոդվածի դրույթները, որոնց կեղծ լինելը փաստել է ժամանակը, երբ միջազգային հանրությունը սատարեց ազգերի ինքնորոշման իրավունքի դրույթին:
«Հիմա մեր ժողովրդին վախեցնում են պատերազմով, որպեսի այսպես կոչված տարածություն բացեն: Երբ Նիկոկ Փաշինյանն ասում է, որ տարածություն է բացում, ճիշտ է ասում, բայց այն անում է թուրք-ադրբեջանական զույգի համար՝ Արցախը ադրբեջանի կազմում թողնելու, այնտեղ ռուս խաղաղապահների գոյությունը իմաստազրկելու և հետագայում Գյումրիից 102 ռազմաբազան հեռացնելու միջոցով: Ահա սա է, որ կոչվում է տարածություն բացել»,-Ասաց Թևանյանը և հայտարարեց, որ պատերազմ չի լինելու, քանի որ այն կնշնակի պատերազմ ՌԴ-ի և Իրանի դեմ:
Ըստ Թևանյանի՝ Փաշինյանի հայտարարարծ ցեղասպանությունն անում է հենց ինքը, ինչը փաստեց արցախի պատերազմը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում