Արսեն Հարությունյան․ Մենք ուզում ենք, որ մեր նպաստները վերականգնեն, չենք ցանկանում լարվածություն առաջանա
Մենք ուզում ենք, որ մեր նպաստները վերականգնեն, ինչպես դա եղել է մինչեւ 2021 թվականի դեկտեմբեր: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր, Մ23 աշխարհի չեմպիոն Արսեն Հարությունյանը:
Ապրիլի 14-ին ԿԳՄՍ նախարարությունը հայտարարության տեսքով անդրադարձավ ըմբիշների ֆինանսավորումներին:
«Ստորև հրապարակում ենք պաշտոնական որոշ տվյալներ՝ 2021 և 2022 թվականներին ըմբիշներին տրամադրված ֆինանսական հատկացումների վերաբերյալ:
2021 թվականին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացված տարբեր ծրագրերի արդյունքում ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր և Տոկիոյի օլիմպիական խաղերի մասնակից Արսեն Հարությունյանը ստացել է 14 մլն 851 հազար դրամ:
Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանի պարագայում այդ գումարը 2021 թվականի կտրվածքով կազմել է 14 մլն 475 հազար դրամ:
Ըմբիշ Գևորգ Ղարիբյանը ստացել է 8 մլն 214 հազար դրամ:
Վազգեն Թևանյանը ստացել է 5 մլն 558 հազար դրամ:
Սլավիկ Գալստյանը ստացել է ավելի քան 5 մլն դրամ:
2022 թվականի առաջին եռամսյակում Արսեն Հարությունյանն արդեն իսկ ստացել է ավելի քան 1 մլն դրամ, Սլավիկ Գալստյանը՝ 720 հազար, իսկ Վազգեն Թևանյանը՝ 540 հազար դրամ»,- գրված է նախարարության պաշտոնական կայքում:
Հայտարարությունից անմիջապես հետո ազատև հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականների անդամները միաժամանակ սոցցանցերում հանդես եկան հետեւյալ գրառմամբ.
«ԿԳՄՍՆ-ի տված «պարզաբանման» մեջ ներկայացված գումարները մենք ստացել ենք 2020թ. Հարությունյանի և Թամրազյանի առաջարկով կառավարության ընդունած 1468- N որոշման հիման վրա: Այդ որոշման ժամկետը լրացել է 2021թ. դեկտեմբերին, ինչի մասին էլ մենք բարձրաձայնում ենք: Լրջացեք»:
Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանի խոսքով, ըմբիշների խնդիրը նպաստները վերականգնել է։
«Ես չգիտեմ նախարարությունն ինչ է ասում, բայց նշված գումարները մենք ստացել ենք մեր արդյունքների համար: Ես 2021 թվականին ստացել եմ նշված 14 միլիոն դրամը: Այդ գումարը իմ պետական պարգեւների հանրագումարն է՝ Մ23 աշխարհի չեմպիոնի համար 3 միլիոն, լավագույն տասնայկի մեջ ընդգրվելու համար ստացած 5 միլիոնը, որը արդյունքում 3 միլիոն էր, ամբողջ տարվա իմ աշխատավարձը, աշխարհի բրոնզե մեդալի համար ստացած պետական պարգեւավճարը: Այդ ամենը գումարել են իրարև ստացվել է 14 միլիոն:
Դեկտեմբերից մենք նպաստ չենք ստանում: Այնպես, ինչպես օրենք էր ընդունվել մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 21-ը, մենք ուզում ենք, որ նոր օրենք ընդունվիև մենք բոլորս աշխատավարձ ստանանք: Ես ստանում եմ աշխատավարձ՝ 300 հազար դրամ, դա իմ նախորդ տարվա արդյունքների թոշակն է, բայց մյուսները չեն ստանում: Այն տղաները, որոնք չեն կարողացել արդյունք անել 2021 թվականին, այս տարի գումար չեն ստանում: Այդ պատճառով մենք կանգնել ենք բազմաթիվ խնդիրների առաջ: Մեր անձնական միջոցներով այլեւս չենք հասցնում խնդիրներին լուծում տալ: Մենք չենք կարողանում վիտամինների հարցը լուծել, բուժումները, համազգեստի հարցը լուծել:
Այս խնդիրները պետք է լուծվեն: Մենք ուզում ենք, որ մեր նպաստները վերականգնեն: Բացի մեր պետական պարգեւավճարներից Արայիկ Հարությունյանըև Գրիշա Թամրազյանը կառավարության որոշմամբ մարզիկների համար նպաստներ նշանակեցին, որպեսզի կարողանայինք մեր ֆինանսաներով մեր ծախսերը հոգալ: Նախորդ տարվա օգոստոսից մեր նպաստները սկսեցին հարկել, դեկտեմբերին նպաստ ստանալու որոշման ժամկետը լրացավև վերջնական կտրվեցև դեկտեմբերից այլեւս չենք ստանում: Սա է մեր ցանկությունը։
Մենք չենք ցանկանում լարվածություն առաջանա կամ մեր բողոքը քաղաքականացվի: Ուզում ենք, որ սրտացավ մոտենան մեր հարցին. չէ որ առավոտից երեկո քրտնաջան աշխատում ենք մեր երկրի պատիվը բարձր պահելու համար։ Գոնե կարեւոր հարցերը աչքաթող չանեն»,- պարզաբանեց Արսեն Հարությունյանը: