6.2 մլն դրամ՝ Գեղարքունքի մարզպետարանին՝ դատարանում «Բիո քիմ» ՍՊԸ-ին պարտվելու հետևանքով ընկերությանը փոխհատուցելու համար
Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի թվում որոշում կընդունի 6.2 մլն դրամ հատկացնել Գեղարքունքի մարզպետարանին՝ դատարանում «Բիո քիմ» ՍՊԸ-ին պարտվելու հետևանքով վերջինիս պատճառած վնասը փոխհատուցելու համար:
Որոշման մեջ ասվում է, որ ՀՀ կառավարության 2020թ-ի սեպտեմբերի 3-ի N 1524-Ն որոշմամբ ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանին հատկացրել է 43905.9 հազար դրամ՝ կորոնավիրուսային հիվանդության պայմաններում ուսումնական հաստատություններում ուսումնակրթական գործունեության կազմակերպման համար դիմակ, հականեխիչ հեղուկի և ախտահանիչ, միջոցներ ձեռք բերելու համար:
Այդ ապրանքները ձեռք բերելու նպատակով մարզպետարանը հայտարարել է մրցույթ և կնքել համապատասխան պայմանագրեր: Հականեխիչ և ախտահանիչ միջոցնեը «Բիո քիմ» ՍՊԸ-ի կողմից մատակարարվել է մարզի դպրոցներ, բայց ՀՀ առողջապահության նախարարությունից մարզպետարանը գրություն է ստացել, որ նշված ախտահանիչ միջոցները վիրուսասպան չեն, այդ պատճառով էլ մարզպետարանի կողմից միակողմանի լուծվել է պայմանագիրը և գումարը հետ է վերադարձվել ՀՀ պետական բյուջե:
Հիմնավորման մեջ ասվում է, որ մատակարար կողմը 24.02.2021թ. հայցադիմում է ներկայացրել ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի՝ գումարի բռնագանձման պահանջով:
Դատարանը, 2022 թ. փետրվարի 7-ին վճռել է բավարարել «Բիո քիմ» ՍՊԸ-ի ընդդեմ ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին հայցը:
«ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վճռում նշված գումարը ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանին տրամադրելու համար նախագծով մարզպետարանին ՀՀ 2022 թվականի պետական բյուջեով «1146. Հանրակրթության ծրագիր» ծրագրի «11003. Միջնակարգ ընդհանուր հանրակրթություն» միջոցառման համար նախատեսված ֆինանսական միջոցներից 6264.5 հազար դրամ վերաբաշխեց «1025. ՀՀ Գեղարքունիքի մարզում պետական քաղաքականության իրականացման ապահովում» ծրագրի «11001. ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի կողմից տարածքային պետական կառավարման ապահովում» միջոցառմանը՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «4823. Պարտադիր վճարներ» հոդվածով:
Վերոնշյալ ծախսերի կատարման համար վերաբաշխվող ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի 2022 թվականի պետական բյուջեի «1146. Հանրակրթության ծրագիր» ծրագրի «11003. Միջնակարգ ընդհանուր հանրակրթություն» միջոցառման բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «4511. Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին» հոդվածով նախատեսված գումարի հետագայում վերականգնման անհրաժեշտությունը բացակայում է»,-ասվում է հիմնավորման մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունն այսօր հույժ գաղտնի գրիֆի ներքո 3.1 մլն դրամ կվերաբաշխի շենքերի, շինությունների ընթացիկ նորոգման աշխատանքներին
- Գործադիրն այսօրվա նիստում կհայտարարի 2022 թվականի ամառային զորակոչի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան