Գործադիրը մեծացրեց արտադրական կանեփի արտահանման և մեծածախ առևտրի թույլատրելի չափաբաժինը
Կառավարությունը չզեկուցվող նախագծերից մեկով այսօր լուծեց արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման, մեծածախ առևտրի լիցենզավորման գործունեությանը խոչընդոտող որոշ հարցեր:
Փոփոխությամբ արտադրական կանեփ արտադրողներին հնարավորություն է տրվում ավելի մեծ քանակով արտադրանք իրացնել և արտահանել:
Որոշման հիմնավորման մեջ ասվում է. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի N 1170-Ն որոշման դրույթների համաձայն` հայտ ներկայացնելիս անձը կարող է հայցել մինչև մեկ տարվա ժամկետի տրամադրում լիցենզավորման ենթակա գործունեության համար նախատեսված ջերմատուն, տնկարան, պահեստ կամ լաբորատորիա կառուցելու համար, սույն կարգավորումը խոչընդոտներ է առաջացնում շահագրգիռ պետական մարմինների կողմից փաստաթղթային և տեղում ուսումնասիրության համար, քանի որ վերոնշյալ կառույցների բացակայության դեպքում հնարավոր չէ ամբողջական գնահատական տալ հայտի և կից փաստաթղթերի վերաբերյալ:
Որոշմամբ սահմանված են զգալի չափով առավել քանակությամբ արտադրական կանեփի արտադրության քվոտաներ, քան արտահանման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման գործունեության իրականացման համար: Օրինակ` յուրաքանչյուր անձ կարող է արտադրել առավելագույնը քսան հազար (20.000) լիտր կաննաբիդիոլի յուղ, սակայն կարող է մեծածախ վաճառել կամ արտահանել ընդամենը 100 (հարյուր) լիտր կաննաբիդիոլի յուղ: Այս պարագայում հարց է առաջանում արտադրության մնացած քանակը ինչպես է իրացվելու, այն դեպքում, երբ «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքի 45.3.-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` արտադրական կանեփի արտադրության լիցենզիա ունեցող անձը կարող է իր արտադրանքը փոխանցել միայն արտադրական կանեփի արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի լիցենզիա ունեցող անձի: Ուստի առաջարկում ենք արտահանման և մեծածախ առևտրի քվոտաները ավելացնել:
Լիցենզիաների ներդիրների մեջ առկա են կետեր, ըստ որոնց` անհրաժեշտ է նշել Արտադրական կանեփի արտադրության, արտահանման, մեծածախ առևտրի նվազագույն քանակները, սակայն լիցենզավորման կարգի մեջ չկա համապատասխան կարգավորում ըստ որի` հայտատուն պետք է հայտում կամ կից փաստաթղթերում պետք է նշի նվազագույն քանակ: Ուստի պարզ չէ ներդիրի մեջ ինչ քանակ պետք է նշվի: Միաժամանակ «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքի 45.7.-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` քվոտավորումը կարող է լինել տարբերակված՝ ըստ մի շարք չափանիշների, այդ թվում՝ ըստ մեկ սուբյեկտի առավելագույն և նվազագույն արտադրության կամ ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի ծավալներ (քանակ) սահմանելով, ըստ տարիների՝ կոնկրետ սուբյեկտի համար տարբերակված կամ նույնական քվոտա սահմանելով: Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն` քվոտայով նախատեսված քանակական սահմանափակումների խախտումը համարվում է լիցենզիայի դադարեցման հիմք: Սույն կարգավորումից հետևում է, որ թե առավելագույն, թե նվազագույն քանակի խախտումը հանդիսանում է լիցենզիայի դադարեցման հիմք: Ուստի սույն նախագծով առաջարկվում է սահմանել նվազագույն քանակ տոկոսային հարաբերակցությամբ և ներդիրից հանել համապատասխան կետերը»:
Հարակից հրապարակումներ`
- Սահմանամերձ համայնքներում բնակարանների և տների էներգոարդյունավետ վերանորգման վարկի տոկոսադրույքը պետությունը կտա
- 6.2 մլն դրամ՝ Գեղարքունքի մարզպետարանին՝ դատարանում «Բիո քիմ» ՍՊԸ-ին պարտվելու հետևանքով ընկերությանը փոխհատուցելու համար
- Կառավարությունն այսօր հույժ գաղտնի գրիֆի ներքո 3.1 մլն դրամ կվերաբաշխի շենքերի, շինությունների ընթացիկ նորոգման աշխատանքներին
- Գործադիրն այսօրվա նիստում կհայտարարի 2022 թվականի ամառային զորակոչի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան