Գործադիրն այսօրվա նիստում կհայտարարի 2022 թվականի ամառային զորակոչի մասին
Կառավարությունն այսօրվա նիստում կընդունի շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին որոշումը:
Նախագծում ասվում է. «Հայտարարել 2022 թվականի ապրիլի 18-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը ներառյալ:
2022 թվականի ամառային զորակոչի շրջանակներում մինչև 2022 թվականի օգոստոսի 30-ը ներառյալ զորացրել օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին»:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում պահեստազորում հաշվառված բժիշկների զորակոչ կլինի
- Կառավարությունն այսօր որոշում կընդունի 2021 թվականի ձմեռային զորակոչ և զորացրում իրականացնելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան