Պատրաստ եղեք. Իշխան Սաղաթելյան
ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցությունից Իշխան Սաղաթելյանը գրում է.
«Սիրելի հայրենակիցներ,
գիտեմ՝ բոլորդ չափազանց մտահոգ ու տագնապած եք։ Գիտեմ՝ սպասում եք գործողությունների։ Գիտեմ՝ այս դավաճանությունը հանդուրժելու էլ ոչ մի հնար չկա։ Իրականանում են մեր ամենավատ կանխատեսումները։ Սակայն ամեն ինչ կորած չէ։ Մենք պետք է ոտքի կանգնենք և կանգնեցնենք միակողմանի կորուստների այս անվերջանալի շղթան։
Խնդրում եմ՝ վստահ եղեք,որ ընդդիմությունը ձեռքերը ծալած նստած չէ։ Շատ հարցեր կան, որոնց մասին առաջիկայում կխոսեմ։ Ամեն ինչ իսկապես վատ է, բայց մենք դեռ հնարավորություն ունենք։ Ուրեմն ամեն րոպեն պետք է ճիշտ օգտագործել։ Սխալվելու, մինչև վերջ չհաշվարկված քայլեր անելու որևէ հնարավորություն այլևս չունենք։ Ոչ մեկս չունենք։ Հետևաբար նորից եմ կրկնում՝ պատրաստ եղեք։ Մեծ գործ ունենք անելու և անելու ենք միասին:
Սա մեր առաքելությունն է և մենք այն պատվով իրականացնելու ենք»։
Հարակից հրապարակումներ`
- Ով պնդում է, որ Արցախն Ադրբեջանի կազմում ապագա ունի, նա պետական հանցագործ է․ Մետաքսե Հակոբյան
- Արցախը երբեք չի եղել ու չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում. ԱՀ ԱԺ նախագահ
- Քանի սահմանին զինվոր է կանգնած, դա խաղաղություն չէ. Փաշինյան
- Փաշինյան. «Ղարաբաղի ժողովուրդը Ղարաբաղում պետք է լինի ղարաբաղցի, արցախցի և հայ»
- Երբ որ ասում եմ՝ այո, կարելի էր պատերազմը կանգնել, դա ժանր է, կոչվում է գրոտեսկ. Փաշինյան
- Փաշինյանի երեկվա հայտարարությունները խիստ վտանգավոր են թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի համար. Թաթոյան
- «Մեկդ զանգեք էս դրոշակակիրներին ասեք հետ գան` Արցախը հանձնել է արդեն»
- Վահագն Մխոյան. Ընդդիմությունը հիմա ունի լավ հիմք ապազգային ԱԺ-ն բոյկոտելու համար
- Ինչո՞ւ մանդատերը վայր չեք դնում, գտեք ձեզ. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը
- Ընդդիմադիր պատգամավորները բոյկոտեցին ԱԺ նիստերն ու մեկնեցին Արցախ