Փաշինյանը թող հստակ ասի՝ միջազգային հանրություն ասելով ում նկատի ունի. Մամիջանյան
«Եթե Փաշինյանը փորձում է իր մեղքը բարդել ու գցել որևէ մեկի գրպանը, թող հստակ ասի՝ թե միջազգային հանրություն ասելով ում նկատի ունի»,- ԱԺ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
Նա հարցադրում արեց, թե ո՞նց է ստացվում, որ տասնամյակներ շարունակ միջազգային հանրությունը հայկական դիվանագիտական կողմի ու մոտեցումների հետ համակարծիք էր, իսկ Փաշինյան՝ հիմնական բանացողի պարագայում հայկական կողմից պահանջում է իջեցնել մեր ակնկալիքները։
«Դա կամ բացահայտ սուտ է, որով Փաշինյանը փորձում է իր մեղավորությունը գցել «միջազգային հանրություն» անհասկանալի տերմինի գրպանը կամ իր պատկերացրած միջազգային հանրությունը մի փոքր այլ է»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Նրա խոսքով, Փաշինյանի հերթական սուտ թեզն այն է թե իբրև նույնը կլիներ բանակցային և պատերազմական արդյունքները, բանակցվել են այս նույն պայմանները։
«Այս խայտառակ իրավիճակը, տարածքային կորուստների հետ կապված, երբևէ չի բանակցվել, Շուշին, Հադրութը երբևէ չեն եղել բանակցային սեղանաին։ Նման բան չի եղել»,- ընդգծեց Հայկ Մամիջանյանը։
Նա նշեց, որ թեև ՔՊ-ի սիրած թեզն է՝ «մենք ունենք բանակցելու մանդատ», սուտ են ասում. «Դուք չունեք Ադրբեջանի կազմում Արցախ տանելու մանդատ։ Խաբել են մեր հասարակությանը, շարունակում են դա անել, մանդատ են ստացել խաբությամբ, քանի որ ասում էին, որ իրենք բանակցելու են երեք սկզբունքների հիման վրա, իսկ հիմա խոսում են այլ բանակցային տրամաբանությունից»։
Հարակից հրապարակումներ`
- Էդգար Էլբակյան. Ոչ մի միջազգային հանրություն չկա
- Փաշինյան. Միջազգային հանրությունը մեզ ասում է՝ մի փոքր իջեցրեք ԼՂ կարգավիճակի հարցում ձեր նշաձողը