Ճապոնիայի բնակչությունը մեկ տարում ռեկորդային չափով կրճատվել է
Ճապոնիայի բնակիչների թիվը նվազել է 644 հազար մարդով։ Նման տվյալներ են հրապարակվել ուրբաթ՝ ապրիլի 15-ին, Ճապոնիայի վարչական գործերի և կապի նախարարության կայքում, գրում է «Իզվեստիա.ռու»-ն։
«Անցյալ տարվա հոկտեմբերի դրությամբ ընդհանուր բնակչությունը, ներառյալ օտարերկրացիները, կազմել է 125 մլն. 52 հազար, ինչը 644,000-ով պակաս է նախորդ տարվա համեմատ»,- ասվում է հայտարարության մեջ:
Նախարարությունն ընդգծել է, որ բնակչության նվազման տեմպերն ամենաարագն են 1950 թվականից ի վեր, երբ առաջին անգամ հավաքել են վիճակագրական տվյալներ։ Ընդ որում, 2011 թվականից ի վեր բնակչության նվազումը կազմել է 2,3 մլն, անկման տեմպերն ավելանում են արդեն 10 տարի անընդմեջ։
Ըստ աղբյուրի՝ արձանագրվել է տարիքային բոլոր կատեգորիաների մարդկանց թվի շարունակական նվազման միտում, բացառությամբ տարեցների։ Այսպիսով, 65 տարեկանից բարձր տղամարդկանց և կանանց թիվը մեկ տարվա ընթացքում աճել է գրեթե 190 հազարով՝ հասնելով 36,2 միլիոնի, ինչը կազմում է Ճապոնիայի ընդհանուր բնակչության 29%-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան