Խովաևը կլինի ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչը ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցով
Մոսկվան վճռական է տրամադրված նպաստելու Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանություններում։
«Բաքվի կողմից առաջարկված «Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման հիմնական սկզբունքները» և դրանց վերաբերյալ Երևանի արձագանքը պետք է հիմք հանդիսանան խաղաղության պայմանագրի շուրջ ադրբեջանա-հայկական բանակցությունների մեկնարկի համար»,- նշել է Զախարովան։
Նա նաև հիշեցրել է, որ փետրվարի 24-ին Վաշինգտոնն ու Փարիզը դադարեցրել են բոլոր շփումները Մոսկվայի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «եռյակի» շրջանակներում։
«Մինչդեռ Հարավային Կովկասում իրական իրավիճակը թույլ չի տալիս դադարներ բանակցություններում: Հետագա հետևողական քայլեր են պահանջվում տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությունն ու կայունությունը վերականգնելու համար, քանի որ ԱՄՆ-ը և Ֆրանսիան դադարեցրել են համագործակցությունը որպես համանախագահներ»,- ասել է նա:
Զախարովան հայտնել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևը կշարունակի աշխատել որպես ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու հարցով: Նրա խոսքով, Խովաևի ուշադրության կենտրոնում կլինի խաղաղության պայմանագրի նախապատրաստումը։
«Կարծում ենք, որ Երևանում և Բաքվում կօժանդակեն Խովաևի ջանքերին։ Բաց ենք շահագրգիռ խաղացողների հետ կառուցողական փոխգործակցության համար»,- ասել է Զախարովան։
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Բաբայանը հույս ունի՝ հարաբերությունների թեժ շրջանը հաղթահարելուց հետո կրկին կսկսի աշխատել ԵԱՀԿ Մինսկի խումբը
- Լավրով. Մոսկվան պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքման համար պայմանների ստեղծմանը
- Լավրովը՝ Փառուխի մասին. Մեզ համար միջադեպի հանգամանքները մինչև վերջ հստակ չեն
- ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը ոչնչացված է. Էդգար Էլբակյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան