Սահմանամերձ համայնքներում բնակարանների և տների էներգոարդյունավետ վերանորգման վարկի տոկոսադրույքը պետությունը կտա
«Նախագծով առաջարկվում իրականացնել բնակարանների և բնակելի տների էներգոարդյունավետ վերանորոգման պետական աջակցության ծրագիր»,-կառավարության նիստում հայտնեց քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը՝ ներկայացնելով որոշման նախագիծը:
Նա պարզաբանեց, որ ծրագրի շրջանակներում նախատեսվում է բնակարանների և տների էներգոարդյունավետ վերանորգման վարկի տրամադրում և նրանց տարեկան տոկոսադրույքի ամբողջական կամ մասնակի սուբսիդավորում:
Արմեն Ղուլարյանի խոսքով՝ ծրագիրը տարածվում է բոլոր բնակարանների վերանորոգմանը՝ բացառությամբ 4-րդ կարգի վնասվածություն ունեցողների:
«Էներգոարդյունավետ է համարվում այն վերանորոգումը, որի ընդհանուր արժեքից էներգոարդյունավետությա բարձրացման միջոցառումներին է ուղղվում բնակարանների առնվազն 20%-ը և բնակելի տների դեպքում 30 %-ը»,-հայտնեց քաղաքաշինության կոմիտեի նախագահը:
Նրա խոսքով՝ բազմաբնակարան շենքերի համար վարկի սահմանաչափը պետք է լինի ոչ ավել քան 7 մլն դրամը, իսկ անհատական բնակելի տների համար՝ ոչ ավել քան 10 մլն դրամը, որոնք տրամադրվում են ՀՀ դրամով, ոչ ավել քան 14%-ով և առավելագույնը 7 տարի ժամկետով:
«Սահմանամերձ կամ բարձր լեռնային հատվածում վերանորոգվող գույքերի մասով սուբսիդավորումը կտրամադրվի այնպիսի չափով, որ վարկը տրամադրվի 0 % տոկոսադրույքով, Սահմանամերձ բնակավայար չհանդիսացող գյուղական բնակավայրերում 2 % տոկոսադրույքով, քաղաքակային բնակավայրերում 3 %-ով և Երևան քաղաքում այն կկազմի 5 %»,-ասաց Ղուլարյանը և տեղեկացրեց, որ ծրագիրն իրականացնելու համար մինչև այս տարվա մայիսի վերջ կմշակվի ծրագրի իրականացման կարգը:
Ըստ նրա՝ կարգն ուժի մեջ մտնելուց հետո թվով 10 հազար վարկ կտրամադրվի մինչև 2023 թվականի հուլիսի մեկը:
Հարակից հրապարակումներ`
- 6.2 մլն դրամ՝ Գեղարքունքի մարզպետարանին՝ դատարանում «Բիո քիմ» ՍՊԸ-ին պարտվելու հետևանքով ընկերությանը փոխհատուցելու համար
- Կառավարությունն այսօր հույժ գաղտնի գրիֆի ներքո 3.1 մլն դրամ կվերաբաշխի շենքերի, շինությունների ընթացիկ նորոգման աշխատանքներին
- Գործադիրն այսօրվա նիստում կհայտարարի 2022 թվականի ամառային զորակոչի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան