Զոհված զինծառայողների ծնողները դատախազություն հաղորդում են տալու. Փաշինյանն է սպանել իրենց որդիներին
Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի՝ 44-օրյա պատերազմում զոհված տղաների ծնողները ապրիլի 18-ին ՀՀ գլխավոր դատախազություն հաղորդում կտան այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն է սպանել իրենց որդիներին։ Yerkir.am-ի հետ զրույցում տեղեկացրել է 44-օրյա պատերազմում զոհված Ռուբեն Պողոսյանի ազգական Եղիշե Զաքունցը։
«Հիմք ընդունելով Նիկոլ Փաշինյանի՝ «կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը՝ իհարկե, առանց զոհերի» հայտարարությունը, դիմելու ենք դատախազին: Մարդն իր բերանով խոստովանեց, որ հանցանք է կատարել: Մեր որդիներին միտումնավոր տարել և սպանել է: Ցորի զորամասի տղերքի ծնողները, բոլորը՝ միասնական, երկուշաբթի օրը գնում են Դատախազություն: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ Նիկոլ Փաշինյանը պատասխան տա: Կոչ եմ անում բոլոր ծնողներին, հասարակական կազմակեպություններին, բոլոր այն մարդկանց, որոնք հայրենիքի համար սրտացավ են, քայլեր անեն: Ժողովո՛ւրդ ջան, արդեն բավական է խոսենք, ամեն ինչ գնում է դեպի վատը: Բավական եղավ, սրանք խաբելով ման են գալիս, ստում են, դուք էլ, գլուխներդ կախ, համաձայնում եք»,- ասել է զոհվածի հարազատը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
- Զոհվածի հայրը՝ Փաշինյանին. Բոլոր զոհված տղերքի արյունը քո ձեռքերին է
- Չենք բացառում, որ Ադրբեջանը կփորձի խաղաղության բանակցությունների գործընթացը հնարավորինս արագ փակուղի մտցնել. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան