Սեպտեմբերին կսկվի LadaVesta-ի պարզեցված կոնֆիգուրացիայով արտադրությունը
Իժևսկի ավտոմոբիլային գործարանում 2022 թվականի սեպտեմբերին կսկսվի Lada Vesta-ի պարզեցված կոնֆիգուրացիայով արտադրությունը, գրում է «Գազետա.ռու»-ն։
Հրապարակման համաձայն՝ այս տարբերակի հիմնական տարբերությունը կլինի 90 ձիաուժ հզորությամբ VAZ-11182 գործարանային ինդեքսով նվազեցված հզորությամբ շարժիչը։ Ընդորում՝ մեքենան նոր արտաքին դիզայն կստանա ռեսթայլինգային տարբերակից, բայց կպահպանի նախկին սրահի ինտերիերը։
Նշվում է նաև, որ լրամշակված բլոկով 90 ձիաուժ հզորությամբ ութ փականով շարժիչը 2021 թվականի փետրվարին առաջին անգամ հայտնվել է Lada Largus-ում: