Պետքարտուղարությունը հայտնել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության հասնելու համար, նաև՝ Մինսկի ձևաչափով
Միացյալ Նահանգները պատրաստ է օգնել Ադրբեջանին և Հայաստանին հասնել համապարփակ խաղաղության, այդ թվում՝ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի միջոցով։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին հինգշաբթի օրը լրագրողների համար կազմակերպած հերթական ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։
«Մենք հավատարիմ ենք մնում Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագանյի առաջ մղելուն: Ողջունել ենք ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև, նաև՝ խաղաղ բանակցությունների նախապատրաստման դրական դինամիկան և սահմանների սահմանազատման երկկողմ հանձնաժողովի ձևավորումը: Ինչպես դրա նախօրեին՝ ապրիլի 5-ին այս երկու առաջնորդների հետ բանակցությունների ժամանակ ընդգծել է պետքարտուղար Էնթոնի Բլինկենը՝ մենք շարունակում ենք խրախուսել հետագա խաղաղ բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև: Պետքարտուղարը հաստատել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է երկկողմ համագործակցության համախոհ գործընկերների հետ, նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, օգնելու երկու պետություններին հասնելու երկարաժամկետ, համապարփակ խաղաղության»,-ասել է դիվանագետը։
Պատասխանելով ուկրաինական իրադարձությունների ֆոնին Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորման հարցում Մոսկվայի դերի մասին հարցին՝ Պրայսն ընդգծել է. «Ես չեմ կարող ասել, թե ինչ դեր կարող է այդտեղ խաղած Ռուսատանը, բայց կարող եմ ասել, որ մենք պատրաստ ենք համագործակցել Հայաստանի և Ադրբեջանի հետ երկկողմ հիմունքներով և համախոհ գործընկերների հետ, այդ թվում՝ ԵԱՀԿ մեխանիզմի միջոցով»,-հավելել է ԱԳՆ ներկայացուցիչը։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Մոսկվան հաստատակամ է նպաստելու Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը։ Նա հիշեցրել էր, որ փետրվարի 24-ին Վաշինգտոնն ու Փարիզը դադարեցրել են բոլոր շփումները Մոսկվայի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «եռյակի» շրջանակներում։ Մինչ այդ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Ալիևի հետ բրյուսելյան բանակցությունների արդյունքներով արտգործնախարարներին հանձնարարել են սկսել Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի կնքման աշխատանքները։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան