Այսքանից հետո բոլոր նրանք, որոնք հայտարարում են՝ սատարում են Արցախի հայկականությունը, պարտավոր են գործով ապացուցել դա. Գեղամյան
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանն ապրիլի 14-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ընդունած հայտարարությունը գնահատել է չափազանց կարևոր քաղաքական հայտարարություն։
Նա մեջբերել է հայտարարության հետևյալ հատվածը. «Պահանջում ենք, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները հրաժարվեն իրենց ներկայիս աղետալի դիրքորոշումից...։ Ոչ մի իշխանություն իրավունք չունի խաղաղության պատրվակով Արցախի համար անընդունելի կարգավիճակի, ինչպես նաեւ միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքի բանակցային նշաձողն իջեցնելու։ Արցախահայության անունից դիմում ենք աշխարհասփյուռ հայությանը՝ այս արդար պայքարում միասնաբար եւ վճռականորեն կանգնել Հայաստանի եւ Արցախի, մեր եղբայրների ու քույրերի կողքին»։
Այնուհետև Վ. Գեղամյանը գրել է. «Այսքանից հետո բոլոր այն քաղաքական, հասարակական խմբերն ու անհատները, որոնք հայտարարում են, որ սատարում են Արցախի հայկականությունը, պարտավոր են գործով ապացուցել դա և հեռացնեն դե ֆակտո թուրքամետ իշխանություններին, որը Արցախը և Հայաստանի պետականությունը փրկելու միակ իրական ճանապարհն է։
Ցանկացած այլ քայլ, նախագիծ, ծրագիր, քննարկում, որը չի դնում դավաճան իշխանության հեռացումը որպես նպատակ, շեղում է հայկական օրակարգից և նպաստում է Հայաստանի թուրքացմանը»։
Հարակից հրապարակումներ`
- Պահանջում ենք, որ ՀՀ իշխանությունները հրաժարվեն իրենց ներկայիս աղետալի դիրքորոշումից․ ԱՀ ԱԺ հայտարարություն
- Քաղաքական ճարտասանությունների և աճպարարությունների փոխարեն հստակ պատասխանեք․ արցախցի պատգամավոր
- Ով պնդում է, որ Արցախն Ադրբեջանի կազմում ապագա ունի, նա պետական հանցագործ է․ Մետաքսե Հակոբյան
- Արցախը երբեք չի եղել ու չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում. ԱՀ ԱԺ նախագահ
- Գերխնդիրը շարունակում է մնալ Արցախի ժողովրդի խաղաղ և ինքնիշխան կյանքի ապահովումը․ Արայիկ Հարությունյան
- Կա «կարմիր գիծ», որը որևէ մեկն իրավունք չունի խախտելու․ Բաբայան
- Հանդիպել են Արցախի գործող ու նախկին նախագահները
- Արտակ Բեգլարյան. Արցախը երբևէ չի կարող Ադրբեջանի կազմում լինել ոչ մի կարգավիճակով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան