Միրզոյանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
Ապրիլի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի Դաշնություն կայանալիք պաշտոնական այցի նախապատրաստական աշխատանքներին։
Զրույցի ընթացքում քննարկվել է 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայատարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը:
Նախարարներն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ձևավորմանը։
Արարատ Միրզոյանն ընդգծել է ՌԴ միջնորդական ջանքերի կարևորությունը, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություն։
Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ։
ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն, հրապարակված հաղորդագրության համաձայն, քննարկվել է երկկողմ, տարածաշրջանային համագործակցության արդի հարցեր։ Հատուկ ուշադրություն է դարձվել Ռուսաստան ապրիլի 19-20-ը նախատեսված Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցի նախապատրաստական հարցերին՝ այդ թվում երկկողմ փաստաթղթերի փաթեթի ստորագմանը։
Անդրադարձ է եղել նաև Ռուսաստանի աջակցությամբ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցման հեռանկարներին։
Հարակից հրապարակումներ`
- Լավրով. Մոսկվան պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքման համար պայմանների ստեղծմանը
- Լավրովը՝ Փառուխի մասին. Մեզ համար միջադեպի հանգամանքները մինչև վերջ հստակ չեն
- Լավրով. Ռուսաստանը կօգնի Հայաստանին ամրապնդելու իր պաշտպանունակությունը
- Արարատ Միրզոյանն այսօր կհանդիպի Սերգեյ Լավրովին ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին
- Լավրովը՝ բանակցությունների արդյունքների վերաբերյալ համաձայնագրի ուկրաինական տարբերակի մասին
- Միրզոյանն ու Լավրովը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան