Գերմանացիներին խորհուրդ են տվել ավելի քիչ լոգանք ընդունել՝ էներգիա խնայելու համար
Գերմանական ցանցային գործակալության ղեկավար Կլաուս Մյուլերը, խոսելով գազի հնարավոր էմբարգոյի մասին, կասկածի տակ է առել ամենօրյա ցնցուղ ընդունելու անհրաժեշտությունը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտնում է N-TV հեռուստաալիքը։
Մյուլերը նշել է, որ ռուսական հումքի մատակարարման արգելքի դեպքում Գերմանիան բավականաչափ վառելիք կունենա մինչև ամառվա վերջ կամ վաղ աշնան սկիզբ։
«Բայց այդ ժամանակ պահոցներն իսկապես դատարկ կլինեն»,- զգուշացրել է նա։
Կարգավորող մարմնի ղեկավարն ասել է, որ դա Գերմանիայի համար անցանկալի սցենար է, և գերմանացիներին հորդորել է խնայել էներգիան։
«Հարցը, թե իսկապե՞ս դեռ պետք է շաբաթական յոթ անգամ տաք ցնցուղ ընդունել՝ գազով ջեռուցմամբ, նորից պետք է քեզ տաս», - ավելացրեց նա:
Գերմանիան, ինչպես և մյուս արևմտյան երկրները, բախվել է վառելիքի գների կտրուկ բարձրացմանը Մոսկվայի դեմ լայնածավալ պատժամիջոցների սահմանումից հետո՝ ի պատասխան Ուկրաինայում ռուսական բանակի հատուկ գործողության։ Հարցածի տակ է հայտնվել հիմնականում ֆինանսական հատվածը և բարձր տեխնոլոգիական արտադրանքի մատակարարումը, սակայն շատ երկրներ հայտարարել են ռուսական էներգակիրներից հրաժարվելու իրենց մտադրության մասին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան