ԵՊՀ մշակույթի կենտրոնն այսուհետ կրելու է Շառլ Ազնավուրի անունը
ԵՊՀ մշակույթի կենտրոնն այսուհետ կրելու է Շառլ Ազնավուրի անունը։ Այս մասին տեղեկացնում է ԵՊՀ մամուլի ծառայությունը։
Ինչպես նշված է հաղորդագրությունում, միջոցառմանը ներկա են եղել ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկանը, ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը, Ֆրանսիայի Լիլի, Նանտի, Էքս-Մարսելի, ինչպես նաև Պյատիգորսկի համալսարանների պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, որոնք Հայաստան են եկել՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի շրջանակում ԵԼՀ ֆակուլտետի 30-ամյակին նվիրված «Խոսույթը գիտական համատեքստում» գիտաժողովին։
Գիտաժողովի մասին ավելի մասնրամասն այստեղ։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան