Չենք հապաղում, պարզապես մենք մեկ «կրակոցի» հնարավորություն ունենք. Մամիջանյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հաճախ հնչող մի քանի հարցերի պատասխանեց։ Նախ՝ ինչի՞ հիման վրա է ընդդիմությունը վստահ հայտարարում, որ իշխանափոխության դեպքում Արցախի հիմնահարցում հնարավոր է հասնել արդյունքների։
«Շատ պարզ․ էմպիրիկ փորձով, որովհետև տասնամյակներ շարունակ հայկական դիվանագիտությանը հաջողվել է իրական միջազգային հանրության, մասնավորապես, համանախագահ երկրների և հայկական դիրքորոշումները նույն ծիրում, նույն էջում գտնվելն ապահովել։ Եթե դա մեզ հաջողվել է առաջ, կհաջողվի նաև ապագայում», - ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Հայկ Մամիջանյանը պատասխանեց նաև հարցին՝ ինչո՞ւ է ընդդիմությունը հապաղում։
«Չենք հապաղում, պարզապես մենք մեկ «կրակոցի» հնարավորություն ունենք, մենք հնարավորություն չունենք չպատրաստված, մանրամասն չպլանավորված գործողություններ անելու։ Եվ դրա պատճառով մեզ անհրաժեշտ է որոշակի ժամանակ՝ հստակ գործողությունները մշակելու և դրանք հանրությանը ներկայացնելու։ Դա շատ փոքր ժամանակամիջոցի հարց է», - ասաց Մամիջանյանը։
Իսկ ի՞նչ անել։
«Մի խնդրանք, առաջարկ ունեմ մեր բոլոր հայրենակիցներին, ովքեր մեզ հավատում են։ Այս օրերի համար կա մեկ շատ պարզ գործողություն. բոլոր այն մարդիկ, ովքեր գիտակցում են, թե ինչ է անում Փաշինյանն ու իր խունտան, ընտրեն հինգ հոգու, որոնք չեն գալիս հանրահավաքների, որոնց աչքերը դեռ չի բացվել, թմբիրի մեջ են, մինչև հայտարարենք հաջորդ գործողությունների վերաբերյալ, այդ մարդկանց կարողանան մասնակից դարձնել Արցախի փրկության գործողություններին»,- ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը։
Նա նշեց, որ վերջին հանրահավաքը տարբերվում էր նախորդից նրանով, որ նոր մարդիկ, նոր դեմքեր կային։
«Վստահեցնում եմ ձեզ՝ սրանք երկիրը կործանելու համար սպասել են տասից ավելի տարի։ Մենք պետք է ունենանք վճռականության և տոկոնություն, որպեսզի կես ճամփից հետ չկանգնենք։ Այո, ես ասում եմ դա վերջին «կրակոցի» հնարավորությունն է, որ բայց չի նշանակում, որ դա մեկ օրվա պայքար է։
Ծանր, շատ ծանր, բայց շատ պատվաբեր ու սրբազան պայքար է»,- ասաց Մամիջանյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան