Քանի դեռ արցախյան հիմնախնդրի նույնչափ հայանպաստ ձևաչափ առկա չէ, անհրաժեշտ է պաշտապնել ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյությունը. Մամիջանյան
«Անհրաժեշտ է հայկական և արցախյան կողմերի հստակ գնահատական այն ուղղությամբ, որպեսզի վերահաստատվի ԵԱՀԿ դերակատարումը բանակցային գործընթացում»,- խորհրդարանական ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
Նրա խոսքով, բնականաբար, Ռուսաստանը եղել է է, կա, շարունակում է մնալ մեր ռազմավարական դաշնակիցը, ձևաչափերն այստեղ փոփոխելի են։
«Բայց քանի դեռ արցախյան հիմնախնդրի հստակ, նույնչափ հայանպաստ ձևաչափ առկա չէ, ֆիքսված, ամեն կերպ անհրաժեշտ է պաշտապնել ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյությունը, գործունեությունը, մանդատի ընկալելիությունը միջազգային հանրության, կողմերի համար»,- ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Սուրենյանց. Ռուսաստանը գործնականում դադարեցնում է իր մասնակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը
- Պետքարտուղարությունը հայտնել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության հասնելու համար, նաև՝ Մինսկի ձևաչափով
- Արարատ Միրզոյանի հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահի հետ
- Ուկրաինայի ԱԳ նախարարը պահանջում է հեռացնել Ռուսաստանին ԵԱՀԿ-ից
- Դավիթ Բաբայանը հույս ունի՝ հարաբերությունների թեժ շրջանը հաղթահարելուց հետո կրկին կսկսի աշխատել ԵԱՀԿ Մինսկի խումբը
- ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը ոչնչացված է. Էդգար Էլբակյան
- Շառլ Միշելի հայտարարության տեքստում անդրադարձ չկա ԼՂ խնդրին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը. Սուրենյանց
- Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան