Ռուբեն Մելիքյան. Խորհրդարանական ընդդիմությունից ակնկալվում է «ինչ»-ը կազմակերպել արագ, բայց որակով։
Արցախի նախկին ՄԻՊ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում 7 թեզ է ներկայացրել.
«1) Բոլորին արդեն լիովին պարզ է, թե (1) ինչի համար էր 2018-ի իշխանազավթումը, (2) ինչի է վերածվելու Հայաստանը, եթե նիկոլիզմը չջախջախվի, (3) ինչ է պետք անել։
2) Ում էսքանից հետո պարզ չի՝ նրանց հետ խոսելիք չկա. կա՛մ նիկոլական են, կա՛մ Հայաստանի հետ կապ չունեցող։
3) «Ինչ պետք է անել»-ը վերաբերում է բոլորիս, բայց այդ «ինչ»-ի կազմակերպման մանդատն ունի խորհրդարանական ընդդիմությունը։ Քանի որ մե՛նք ենք տվել մեր քվեով։
4) Խորհրդարանական ընդդիմությունից ակնկալվում է «ինչ»-ը կազմակերպել արագ, բայց որակով։
5) Արագ - նշանակում է առավելագույնը մի քանի օր։ Որակով - նշանակում է արդյունք ապահովելու իրական հեռանկար ունեցող։
6) Անհամբեր թե համբերատար՝ պիտի սպասել այդ մի քանի օրը, քանի որ «ինչ»-ը բացի արագից՝ պիտի լինի նաև որակով։
7) Այս սպասման օրերի ընթացքում ավելի լավ է ոչ թե նյարդային զեղումներ դրսևորել, այլ պատրաստվել հոգեբանորեն։ Քանզի x պահին յուրաքանչյուրիցս ակնկալվելու է ոգու ամրություն»։
Հարակից հրապարակումներ`
- Սոֆյա Հովսեփյան. Ապրիլի 23-ին եկել է, էդ օրն էլ ճամփեք գրողի ծոցը
- Նարեկ Սամսոնյան. Պատրաստ եղեք շատ մոտ ապագայում դուրս գալ ձեր տներից, աշխատասենյակներից միայն հաղթանակից հետո տուն վերադառնալու պայմանով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան