
Սուրենյանց. Ռուսաստանը գործնականում դադարեցնում է իր մասնակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է.
«Կարելի է ենթադրել, թե որտեղից է «սնվել» Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթների բովանդակությունը
.ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևը նշանակվել է Ռուսաստանի արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների բարելավման հարցով: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
Ըստ այդմ.
. Ռուսաստանը գործնականում դադարեցնում է իր մասնակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը` հույսեր չթողնելով մոտ հեռանկարում դրա ռեստավրացիայի համար։
. Ռուսաստանը փոխում է իր բովանդակային մոտեցումը ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում` առաջնությունը տալով ոչ թե Արցախի կարգավիճակի խնդրին, այլ` հայ- ադրբեջանական դիալոգին։
.Ռուսաստանը` իշխանության առաջին դեմքերի մակարդակով, քանիցս հայտարարել է, թե Արցախի կարգավիճակի հարցին պետք է անդրադառնալ ավելի ուշ։ Արդյո՞ք Մոսկվայի նոր մոտեցումն այդ դիրքորոշման ամրապնդումն է, թե՞ Ռուսաստանում կարծում են, թե Արցախի կարգավիճակը լուծվելու է հենց հայ- ադրբեջանական երկխոսության շրջանակում։
. Մեծ հաշվով` կարելի է ենթադրել, թե որտեղից է «սնվել» Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթների բովանդակությունը»։