Փաշինյանն իր քայլերով մեծ ու կործանարար պատերազմ է հրահրում. Ստեփան Դանիելյան
«2020 թվականի պատերազմը սկսվել է գործող վարչապետի մեղքով, ինքը տգիտությունից, թե գիտակցված դրդել է այդ պատերազմը»,- «Այլընտրանքային նախագծեր» խմբի կազմակերպած «Հայկական օրակարգ. Ինչպես Հայաստանին տալ զարգացման նոր հույս և հեռանկար» թեմայով քննարկմանն ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Ինչ վերաբերում է Փաշինյանի առաջարկած խաղաղության ծրագրին, նա հարցադրում արեց՝ արդյո՞ք այն խաղաղության, թե՞ պատերազմի ծրագիր է։ Նա նախ նշեց, որ առաջին անգամ ՌԴ և Մինսկի խմբի մյուս երկրների մեջ իրար հակասող հայտարարություններ են արվել արդեն թշնամական երանգներով։
«Խաղաղության հարցը դնելով՝ արդյոք խաղաղության է տանում, թե մեծ պատերազմի, որին ներքաշվելու են Թուրքիան, ՌԴ-ն, Իրանը, գուցե այլ երկրներ ուկրաինական դեպքերի կոնտեքստում։
Այն, ինչ կատարվում է Ուկրաինայում, լինելու է ձնծաղիկներ նրա համեմատ, ինչ կատարվելու է մեր տարածաշրջանում։ Դա գլոբալ, մեծ պատերազմ է լինելու։ Արդյո՞ք մտածված չի տանում այդ մեծ պատերազմի։ Արդեն ենթադրում եմ, որ մտածված»,- ասաց քաղաքագետը։
Ս. Դանիելյանի խոսքով, ոչ մի երկրի մեր պետականության կայացման գործում որպես գործընկեր և օգնական չեն կարող դիտարկել, ոչ մի երկիր մեզ չի փրկելու։
«Ինչ-որ երկրներ մեզ կարող են օգտագործեն իրենց խնդիրների համար, բայց պետությունը կառուցվում է ներսից, էլիտայի, մտքի շնորհիվ, իր կազմակերպչական համակարգչված քայլերի միջոցով։ Եթե դու պետություն ես սարքում, այդ դեպքում առաջանում են երկրներ, որոնք ոչ միայն իրենց շահի համար, նաև քեզ դիտարկում են որպես գործընկեր։ Հիմա Հայաստանը ոչ ոքի համար, նույնիսկ նրանց համար, ով իրեն դաշնակից է, որպես պարտնյոր երկիր չի հանդիսանում, այլ օբյեկտ է։ Օբյեկտից երկիր վերածվելու, նոր դաշնակիցներ ձեռք բերելու համար պետք է մենք զրոյից սկսենք պետություն կառուցել։ Ինչ որ պետական ինստիտուտներ ժառանգել ենք, բայց այսօր պետություն չունենք, ունենք հակապետական ինչ-որ խումբ, մարդիկ, որոնք այսօր եկել են իշխանության»,- ասաց քաղաքագետը։
Ս. Դանիելյանն ընդգծեց, որ մենք հիմա պետություն փրկելու, երկրորդ մեծ պատերազմից խուսափելու խնդիր ունենք։
«Հայ-ադրբեջանական պատերազմ չի լինելու, մոռացեք։ Այսինքն այս մարդուն հեռացնել՝ նշանակում է փորձել խուսափել մեծ պատերազմից։ Իսկ իր այս քայլերով ինքը նպատակաուղղված, ինչպես 2020 թվականին, երկրորդ մեծ ու կործանարար պատերազմն է հրահրում»,- ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանն ուզում է մեզ համոզի, որ բանակ չունենք, բայց մենք ունենք բանակ. Ավետիք Չալաբյան
- Կիվիրյան. Նիկոլ Փաշինյանը Հայաստանն ու իրեն տեսնում է ոչ ռուսական ճամբարում
- Արման Աբովյան. Մեր պետության և ժողովրդի անվտանգությունը հետաքրքրում է միայն մեզ
- Մեր ներքաղաքական հակառակորդը ոչ թե Փաշինյանն ու նրա խմբակն է, այլ Թուրքիան և Ադրբեջանը. Անդրանիկ Թևանյան
- Փաշինյանը թող հստակ ասի՝ միջազգային հանրություն ասելով ում նկատի ունի. Մամիջանյան
- Փաշինյանը կայացրել է Արցախը Ադրբեջանին հանձնելու և թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջները բավարարելու ազգակործան որոշում. ՀՅԴ Բյուրո
- Քանի սահմանին զինվոր է կանգնած, դա խաղաղություն չէ. Փաշինյան
- Փաշինյան. «Ղարաբաղի ժողովուրդը Ղարաբաղում պետք է լինի ղարաբաղցի, արցախցի և հայ»
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի