Չկա Արցախի հայաթափմանը տանող ավելի մեծ քայլ, քան ՀՀ իշխանությունների հայտարարությունները. Տիգրան Աբրահամյան
«Արցախի խորհրդարանը երեկ ձևակերպեց իր ընդհանուր դիրքորոշումը, սահմանեց այն կարմիր գծերը, որոնք պետք է լինեին բանակցությունների գործընթացի տրամաբանության ներքո»,- խորհրդարանական ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա զարմացել է՝ ինչպես են կարողացել այս իրավիճակում կոռեկտության պայմաններում ձևակերպել այն անընդունելի մոտեցումը, որն այսօր արտահայտում է ՀՀ իշխանությունը․ «Արձագանքել քաղաքակիրթ բառապաշարով այն խորհրդարանական մեծամասնությանը, քաղաքական գործիչներին, ովքեր Արցախի ապագան տեսնում են Ադրբեջանի կազմում, շատ մեծ տաղանդ, ուժ է պետք»։
Նա հավաստիացրեց Արցախի քաղաքացիներին՝ ամեն տեղ լինելու են իրենց հետ։
Տ.Աբրահամյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի իշխանության տարբեր ներկայացուցիչների ուղիղ տեսքով հայտարարությունները, թե իրենք Արցախի ապագան տեսնում են Ադրբեջանի կազմում, Արցախի հայաթափմանը տանող ամենամեծ քայլն են. «Դուք պատկերացնու՞մ եք այն արցախցիների հոգեվիճակը, որոնք լսում են, որ Հայաստանի իշխանությունները, որ պետք է հանդես գային որպես Արցախի անվտանգության և բնականոն կյանքի ապահովման երաշխավոր, հայտարարում են, որ տեսնում են Արցախը Ադրբեջանի կազմում։ Չկա շատ ավելի մեծ քայլ, քան այդպիսի հայտարարություններն են, որոնք կարող են բերել Արցախի հայաթափմանը»։
Նա նշեց, որ չնայած ստեղծված անմխիթար իրավիճակին, արցախցին ամուր կպած է իր արմատներին։
«Ես այսօր արցախցու մոտ տեսնում եմ կամք՝ մինչև վերջ գնալու, նաև 2020 թվականի իր վրեժը հանելու համար։ Եվ սրանց պատասխանը արցախցին դեռ տալու է, իսկ մենք ցանկացած իրավիճակում Արցախին սատարելու ենք, Արցախի հետ ենք լինելու, մինչև վերջին շունչը նպաստելու, սատարելու ենք արցախցիների որոշմանը», - ասաց ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ ու Արցախի անվտանգությունը վնասող հայտարարություններ անող պաշտոնյաները պետք է ենթարկվեն պատասխանատվության. Թաթոյան
- Ավետիք Չալաբյան. Զորակցում եմ Արցախի ազատության և Հայաստանի հարատև անվտանգության համար նոր թափ ստացող պայքարին
- Փաշինյանը կայացրել է Արցախը Ադրբեջանին հանձնելու և թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջները բավարարելու ազգակործան որոշում. ՀՅԴ Բյուրո
- Այսքանից հետո բոլոր նրանք, որոնք հայտարարում են՝ սատարում են Արցախի հայկականությունը, պարտավոր են գործով ապացուցել դա. Գեղամյան
- Արցախից հրաժարումով Հայաստանի համար գոյաբանական մարտահրավերները ոչ թե ավարտվելու, այլ միայն ավելանալու են. Վարդան Ոսկանյան
- Պահանջում ենք, որ ՀՀ իշխանությունները հրաժարվեն իրենց ներկայիս աղետալի դիրքորոշումից․ ԱՀ ԱԺ հայտարարություն
- Քաղաքական ճարտասանությունների և աճպարարությունների փոխարեն հստակ պատասխանեք․ արցախցի պատգամավոր
- «Արցախը Ադրբեջան է և վերջ» հայտարարում է մեկը, որն ընդամենը երկու տարի առաջ ասում էր «Արցախը Հայաստան է և վերջ». Լուսինե Ժամհարյան
- Ով պնդում է, որ Արցախն Ադրբեջանի կազմում ապագա ունի, նա պետական հանցագործ է․ Մետաքսե Հակոբյան
- Արցախը երբեք չի եղել ու չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում. ԱՀ ԱԺ նախագահ
- Գերխնդիրը շարունակում է մնալ Արցախի ժողովրդի խաղաղ և ինքնիշխան կյանքի ապահովումը․ Արայիկ Հարությունյան