Եվրոպացիների մեծ մասը մտադիր է այս ամռանը մեկնել ճանապարհորդության
Եվրոպացիների գրեթե 80 տոկոսը պատրաստվում է այս տարվա ամռանը ճանապարհորդության մեկնել։ Ինչպես փոխանցում է «Ռիա Նովոստի» գործակալությունը, այս մասին նշված է Եվրոպական հանձնաժողովի զեկույցում։
Չնայած թռիչքների հետ կապված դժվարություններին, համաճարակին և Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին, ԵՄ երկրների բնակիչների 77 տոկոսը նախատեսում է զբոսաշրջային ճանապարհորդություն կատարել գարնանը և ամռանը, առավել հաճախ՝ արտերկիր:
Հանձնաժողովի տվյալներով՝ ժողովրդականություն են վայելում միջերկրածովյան ուղղությունները՝ Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան, Հունաստանը և Պորտուգալիան:
Ճանապարհորդությունների նկատմամբ ամենամեծ ոգևորություն են ցուցաբերում Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Իտալիայից և Իսպանիայից եկող զբոսաշրջիկները։ Այս երկրներում հանգստի մեկնել ցանկացողների մասնաբաժինը գերազանցում է 80 տոկոսը։
Նշվում է նաև, որ ամենից հաճախ եվրոպացիները ծրագրում են կարճատև արձակուրդ՝ չորսից վեց գիշեր տևողությամբ։ Եվ միայն ամեն չորրորդն է պատրաստ 10 գիշեր անցկացնել ճամփորդության վրա։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան