Էլեկտրական շարժիչով մեքենաների ներմուծման դեպքում նախատեսված 12,5% մաքսատուրքը չի գանձվի
«2022 թվականի մարտի 17-ին ԵՏՀ խորհրդի կողմից ընդունվել է թիվ 39 որոշումը, որի կետերից մեկով էլեկտրական մեքենաների ներմուծման մաքսասակագնային արտոնություն կիրառելու մասին որոշում է կայացվել»,- կառավարության նիստում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ զեկուցելով հերթական նախագիծը:
Նրա խոսքով՝ յուրաքանչյուր երկրի տրվել է որոշակի չափաքանակի քվոտա, որի շրջանակներում ներմուծվող էլեկտրական շարժիչներով մեքենաներն ազատվում են մաքսատուրքից:
Ըստ Վահան Քերոբյանի՝ Հայաստանը վերցրել է 7000 մեքենայի քվոտա, քանի որ էապես մեծանում են ներմուծվող էլեկրական շարժիչով մեքենաների քանակը:
«2021 թվականին Հայաստան է ներմուծվել 1900-ից մի փոքր քիչ քանակով մեքենա և ենթադրել, որ 2022-ին կլինի 7000-ից ավելի, շատ ռիսկային է: Այս պահին բաշխում ենք 6400-ը, որովհետև ուզում ենք որոշակի ռեզերվ պահել լրիվ նոր մեքենաների համար: Մենք բաշխում ենք մի մասը, որպեսզի տեսնենք՝ ինչպես են իրադարձությունները զարգանում»,- ասաց Քերոբյանը:
Նախարարի խոսքով՝ ֆիզիկական անձանց համար այդ որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից հետո ներմուծված մեքենաների համար, ինչը նշանակում է, որ այն մարդիկ, ովքեր մինչ այս ներմուծել են և մաքսատուրք են վճարել, կարող են նոր հայտարարագիր լրացնել և ստանալ իրենց վճարած գումարները, իսկ իրավաբանական անձանց համար որոշումն ուժի մեջ է մտնում մարտի 31-ից հետո ներմուծված մեքենաների համար:
Նախարարը տեղեկացրեց, որ 2023 թ. համար Հայաստանն ունի 8000 էլեկտրական շարժիչով մեքենայի քվոտա:
Նիկոլ Փաշինյանն էլ հիշեցրեց, որ նման մեքենաների համար 12,5 % մաքսատուրք էր սահմանված, և այն հանվում է առաջին 6400 մեքենաները ներմուծող ֆիզիկական և իրավաբանական անձանց համար, ինչը նշանակում է, որ Հայաստան էլեկտրամոբիլներ կարելի է ներկրել 32%-ով ավելի էժան գներով, քան սովորական ներքին այրման շարժիչներով մեքենաները:
Հարակից հրապարակումներ`
- Ռեստորաններում և աշխատավայրերում QR կոդ ներկայացնելու պահանջն ուժի մեջ է մնալու. Անահիտ Ավանեսյան
- Կառավարությունը 750 մլն դրամ կհատկացնի Երևանում բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը կազմակերպելուն
- Իմ եղբայրը վարձով էր ապրում, բայց վերջերս վարձատուն եռապատկել է վարձավճարը. Վահան Քերոբյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին