Իրանը պատրաստ է կորոնավիրուսի պատվաստանյութ արտահանել
Կորոնավիրուսի դեմ պայքարի ԻԻՀ ազգային շտաբի ներկայացուցիչը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է կորոնավիրուսի պատվաստանյութ արտահանել և բժշկական անձնակազմ գործուղել Չիանստան:
ParsToday-ի փոխանցմամբ՝ Աբբաս Շիրավաժնը շաբաթ օրը թվիթերյան գրառման մեջ նշել է, որ Իրանը կարող է արտահանել պատվաստանյութեր, որոնց քանակը գերազանցում է գոյություն ունեցող պահանջարկը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում բժշկական անձնակազմ գործուղել Չինաստան:
Նա նշել է. «Իրանը 12-րդ տեղն է զբաղեցրել կորոնավիրուսի վերաբերյալ ուսումնասիրություններ և հետազոտություններ իրականացրած երկրների թվում և համեմատ զարգացած երկրների, ավելի լավ արդյունքներ է գրանցել հիվանդության վերջին ալիքի կառավարման ժամանակ, ներառյալ՝ մահացության քիչ թիվը և կարճ ժամանակահատվածը»։