«Հրապարակ». ԱԺ ընդդիմությունը խոստանում է՝ գալիք շաբաթ կտան իշխանության դեմ փողոցային պայքարի մեկնարկը
«Հրապարակ» թերթը գրում է.
«ԱԺ ընդդիմությունը խոստանում է, որ գալիք շաբաթ կտան իշխանության դեմ փողոցային պայքարի մեկնարկը։ Քննարկում են Երեւանում եւ մարզերում անհնազանդության ակցիաներ անելու՝ դասադուլ, գործադուլ առաջարկելու հարցը։
Որոշել են համախմբել բոլոր ընդդիմադիր ուժերին, որոնք մտահոգված են Հայաստանի ու Արցախի ճակատագրով։ Նախօրեին խորհրդարանում երկու խմբակցության ղեկավարները քննարկել են իրենց անելիքները, տեսակետ է հնչել, որ հենց այս շաբաթ-կիրակի սկսել գործողությունները, սակայն քանի որ Հայ առաքելական եկեղեցին տոնում է Սուրբ Զատկի տոնը, որոշել են ակցիաները մի քանի օրով հետաձգել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան