Մարիուպոլից մեկ օրում տարհանվել է 512 մարդ
Մեկ օրում Մարիուպոլից 512 մարդ Է տարհանվել վերահսկվող Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Բեզիմեննոե գյուղ: «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել են տարածքային պաշտպանության շտաբից։
«Վերջին 24 ժամվա ընթացքում՝ ապրիլի 15-ի ժամը 08:00-ից մինչև ապրիլի 16-ը ժամը 08:00-ն, Մարիուպոլից Նովոազովսկի շրջանի Բեզիմեննոե է տարհանվել 512 մարդ, այդ թվում՝ 61 երեխա»,- հայտնել են շտաբից։
Պաշտպանության նախարարության տվյալներով ՝ ռուսական մարդասիրական միջանցքով քաղաքից ընդհանուր առմամբ տարհանվել է 138 733 մարդ։
Հարակից հրապարակումներ`
- Մարիուպոլից տարհանվել է ավելի քան 180 մարդ
- Ստեփան Դանիելյան. Կովկասը «Նոր Ուկրաինա» դառնալու ճանապարհին է, իսկ Հայաստանը' «Նոր Մարիուպուլի»-ի
- Մոսկալկովան հայտնել է Մարիուպոլում 14 ռուս նավաստիների՝ գերությունից ազատելու մասին
- Մակրոն. Ֆրանսիան, Թուրքիան և Հունաստանը ցանկանում են կազմակերպել Մարիուպոլից բոլոր ցանկացողների տարհանումը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին