Ստեփան Դանիելյան. Գործող ռեժիմը շարունակում է ամեն ինչ անել, որպեսզի մենք դարձյալ պարտվենք
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
«Արցախի խնդիրն ավելի լայն է, քան հայ-ադրբեջանական հարց։ Եթե հայ-ադրբեջանական հարթության մեջ այն քննարկենք, ապա այն լուծում չունի, չեն էլ թողնի։ Ուկրաինայի դեպքերը վկա։
2020-ին մենք պարտվել էինք մինչեւ պատերազմի սկսվելը' դիվանագիտության դաշտում, կամ դրա բացակայության պատճառով, կամ, ավելի ճիշտ, գործող վարչապետն ամեն ինչ, անգամ անհնարինն, արել է, որ պատերազմը սկսվի եւ մենք էլ միայնակ մնանք մեր դեմ ձեւավորված մեծ կոալիցիայի դեմ։ Կան հիմքեր ենթադրելու, որ դա հատուկ է արվել։
Ստեղծված իրավիճակից ելքեր որոնել էլ աշխարհում ընթացող աշխարհակարգի տրանսֆորմացիաների կոնտեքստում է լինելու։ Գործող ռեժիմը շարունակում է ամեն ինչ անել, որպեսզի մենք դարձյալ պարտվենք»։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանն իր քայլերով մեծ ու կործանարար պատերազմ է հրահրում. Ստեփան Դանիելյան
- Ստեփան Դանիելյան. Դիվանագիտության առումով վիճակն ավելի խայտառակ է, քան բանակում
- Ստեփան Դանիելյան. Հաստատվում են այն վկայությունները, որ Շուշին դիտավորյալ է հանձնվել
- Ստեփան Դանիելյանը հարց ունի Փաշինյանին ու կոչ է արել ընդդիմադիրներին հնչեցնել դա
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի