Վարդան Ոսկանյան. Թշնամական քարոզին հավատացող հայաստանցիներին մորթելու են առաջինը
Իրանագետ Վարդան Ոսկանյանը Թելագրամի իր ալիքում անդրադարձել է թշնամու քարոզչությանն ու դրա հնարավոր հետևանքներին։ Նա գրում է.
«Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենան և զանազան այլ գավառամիտ խորամանկներ, թիրախավորելով հայաստանյան հասարակությանը, փորձում են առաջ մղել թշնամական քարոզն առ այն, որ Արցախն իբր խանգարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև «հաշտությանն» ու «բարեկամությանը»:
Որպես Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումը գրեթե հինգ մատի պես ճանաչող մարդ, ուզում եմ հավաստիացնել, որ այս թշնամական քարոզին հավատացող և առավել ևս դրա ուղեծրում գործել ցանկացող բոլոր հայաստանցիներին Բաքվի բռնապետի բաշիբոզուկները, Աստված մի արասցե, հաջողության հասնելու պարագայում մորթելու են առաջինը։
Գիտե՞ք՝ ինչո՞ւ։ Որովհետե սրանք, հրաժարվելով մեր հայրենիքի մաս և անվտանգության կարևորագույն բաղադրիչ Արցախից ու տխմարաբար հավատալով թշնամու սին քարոզչությանը, դրան ոչ թե դիմադրելու, այլ աղ ու հացով են դիմավորելու»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախից հրաժարումով Հայաստանի համար գոյաբանական մարտահրավերները ոչ թե ավարտվելու, այլ միայն ավելանալու են. Վարդան Ոսկանյան
- 44-օրյա պատերազմը Թեհրանի համար ի հայտ է բերել զգալի լրացուցիչ անվտանգային մարտահրավերներ. Ոսկանյան
- Իրականում նման բան չի կարող լինել, թե Հայաստանում կան իբր ադրբեջանական տարածքներ. Վարդան Ոսկանյան
- Վարդան Ոսկանյան. Փորձում են համոզել, որ պայմանագիր կոչվող թղթի կտորներն են իբր ապահովելու խաղաղություն Հայաստանի և Արցախի համար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին