Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 222 նոր դեպք, մահացել է մեկ մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 222 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում` փոխանցում է վրացական «Առաջին ալիք»-ը։
Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 22 703 թեստ, այստեղից 20 791-ը՝ հակագենի արագ թեստով և 1 912-ը՝ «ՊՇՌ»:
Դրականության ցուցանիշը. օրական- 0,98%, վերջին 14 օրը- 1,5%, վերջին 7 օրը - 1,25%:
Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 652 929 դեպք:
Ապաքինվել է ևս 346 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 1 633 684:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է մեկ մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 16 789 անձ:
Երկրում ընդհանուր կատարվել է 2 872 301 պատվաստում, օրական՝ 1 004:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան